Հայերը Ֆրանսիայի Սենատի առջեւ ցոյցով յորդորելու են Ցեղասպանութեան ժխտումը դատապարտող օրինագիծը ընդունել
16:22 / 03.05.2010
Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդը հայկական արմատներ ունեցող բոլոր ֆրանսիացիներին եւ բարի կամքի բոլոր մարդկանց կոչ է արել մայիսի 18-ին հաւաքւել Լիւքսեմբուրգեան պալատի առջեւ եւ Սենատի անդամներից պահանջել 1915 թ. Հայոց Ցեղասպանութեան փաստը ժխտողներին քրէական պատասխանատւութեան ենթարկել, յայտնում է ֆրանսիական «Les Nouvelles d’Arménie» ամսագիրը։

«Այն դէպքում, երբ Ֆրանսիան դառնում է ասպարէզ, որտեղից Ցեղասպանութիւնը ժխտող յայտարարութիւններ աւելի յաճախ են լսւում, փաստաթղթի ընդունումը հասարակական կարգուկանոնի եւ սոցիալական համերաշխութեան կոչ կլինի։ Ֆրանսիան պարտաւոր է լսել իր քաղաքացիներին»,- գրում է թերթը։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment