Քաղաքակի՞րթ, թէ՞ ազգայնական. բանավէճ
15:42 • 03.05.10
Այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ լուծել Ղարաբաղեան հակամարտութիւնը։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին յայտարարեց քաղաքագէտ Լևոն Շիրինեանը՝ աւելացնելով, որ Ղարաբաղեան հարցում հայկական կողմը պէտք է խստացնի իր դիրքորոշումը։
«Մենք պէտք է մեր տեսակէտը փոխենք, մի քիչ մեր հայկականութիւնից դուրս գանք, ոչ թէ իրենք պէտք է անընդհատ մեզ սպառնան ու մենք իրենց բացատրենք, այլ Հայաստանը պէտք է կոնկրէտ սպառնալիքներ ստեղծի»,- յայտարարեց Լևոն Շիրինեանը՝ միաժամանակ նկատելով, թէ տարածքների վերադարձի մասին խօսակցութիւնն անգամ ինքն անթոյլատրելի է համարում։
Բանավէճի մասնակից թրքագէտ Արտակ Շաքարեանը տրամագծօրէն հակառակ կարծիքը յայտնեց՝ յայտարարելով, թէ ինքը ճիշտ չի համարում հայկական կողմի մօտեցման խստացումն ու սեփական նախաձեռնութիւններով յարձակման անցնելը։Թրքագէտի խօսքով՝ վերջին 20 տարում հայկական կողմը դրական պատկեր է ստեղծել միջազգային հանրութեան մօտ՝ ցոյց տալով, որ ինքը կողմ է խաղաղ բանակցութիւններին։
«Բաւական քաղաքական կապիտալ է ծախսւել նման դրական պատկեր ստեղծելու համար, որն աւելի դրական և աւելի քաղաքակիրթ երկրի պատկեր է ստեղծում, ինչով մենք դրականօրէն տարբերւում ենք թէ՛ Թուրքիայից, թէ՛ Ադրբեջանից»,- ասաց Արտակ Շաքարեանը՝ աւելացնելով. «Մի քիչ ազգայնական շեշտադրումները կփչացնեն մեր երկարաժամկէտ ռազմավարական պլանը»։Միջազգային հանրութեան առաջ Հայաստանի կշիռը բարձրացնելու համար Շաքարեանը խորհուրդ տւեց ոչ թէ պայքարել պատի դէմ, այսինքն՝ կռւել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, այլ Իրանի և Վրաստանի հետ համագործակցելով՝ մեծացնել երկրի հեղինակութիւնը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment