Դադարեցրէք տեղեկատւական պատերազմը
Լրատւամիջոցներին ուղղւած կոչ Ստեփանակերտից
17:13 • 07.05.10
Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարեանն այսօր հանդէս է եկել քարոզչական պատերազմը դադարեցնելու յայտարարութեամբ՝ ուղղւած Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի լրատւամիջոցներին և լրագրողական կազմակերպութիւնների ղեկավարներին։

Եւ այս գործում, ցաւօք սրտի, պարսաւելի դեր է կատարում մասս-մեդիան։ Շարունակւող և արդէն իսկ վտանգաւոր թափ առած տեղեկատւական պատերազմը կամա-ակամայ խաղում է, այսպէս կոչւած, հրետանային նախապատրաստութեան դեր, նպաստելով ուժային լուծման անխուսափելիութեանը, լուծում, որն աղետալից հետևանքներ կունենայ հարաւկովկասեան ողջ տարածաշրջանի համար։
Այս ոչ դիւրին իրավիճակում և 1994 թւականի մայիսի 12-ին կնքւած հրադադարի համաձայնագրի 16-ամեակի նախօրէին նպատակայարմար եմ գտնում հանդէս գալ նախաձեռնութեամբ, որը միտւած է հակամարտութեան բոլոր կողմերի տեղեկատւական դաշտում «հրադադարի» հաստատմանը և ռազմական դիմակայութեան տարիներին ստեղծւած «թշնամու կերպարից» աստիճանական հրաժարմանը։ Վստահ եմ, որ տեղեկատւական դաշտում հրադադարը բարենպաստ պայմաններ կստեղծի Ղարաբաղեան կարգաւորման գործընթացում խաղաղ երկխօսութեան շարունակման համար, կը նպաստի իրական փոխզիջումների և փոխընդունելի լուծումների որոնմանը և այս հարցում կողմերի մասս-մեդիաների դիրքորոշումների մերձեցմանը։
Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի լրատւամիջոցների ու լրագրողական կազմակերպութիւնների ղեկավարներին կոչ եմ անում նպաստել տեղեկատւական դաշտում 2010 թւականի մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպէից թշնամական գործողութիւնների դադարեցմանը։ Սա առաջին հերթին նշանակում է հրաժարում այնպիսի հրապարակումներից, որոնք վիրաւորում են ամբողջ ազգի ու նրա առանձին ներկայացուցիչների պատիւն ու արժանապատւութիւնը, ինչպէս նաև ազգամիջեան թշնամանք ու պատերազմի քարոզչութիւն են պարունակում»,–ասւում է յայտարարությեան մէջ։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment