Առջևում «Ոսկէ ծիրանն» է՝ լի անակնկալներով
17:45 • 20.05.10
Այսօր կայացաւ միջազգային 7–րդ «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի ղեկավարութեան ասուլիսը, որի ընթացքում առաջին անգամ ներկայացւեցին փառատօնի ծրագրերը։
Ինչպէս նշեց փառատօնի տնօրէն Յարութիւն Խաչատրեանը, ամէն ինչ սկսւում է այսօր։ Ըստ նրա՝ անակնկալներն արդէն պատրաստ են։
Կինօփառատօնի ծրագրերի տնօրէն Միքայէլ Ստամբոլցեանը ներկայացրեց ծրագրերը։ Այսպիսով, այս տարի փառատօնը լի է լինելու յոբելեաններով. կնշւեն կինէռեժիսոր Հենրիկ Մալեանի 85, դերասաններ Մհեր Մկրտչեանի և Խորէն Աբրահամեանի 80, օպերատոր Ալբերտ Եավուրեանի 75, դերասան Արմէն Ջիգարխանեանի 75–ամեայ յոբելեանները։
Հարկ է նշել, որ փառատօնի շրջանակում կնշւի նաև սփիւռքահայ ռեժիսորներ Անրի Վեռնոյի 90 և Ատոմ Էգոյեանի 50–ամեակը։ Էգոյեանի տարեդարձը կնշւի Երևանում նրա մասնակցութեամբ։
Հարուստ ֆիլմացանկ կունենայ փառատօնի «Երևանեան պրեմիէրաներ» ծրագիրը. կցուցադրւեն Սերգէյ Սոլովյովի «Համադասարանցիները», Կարէն Շահնազարովի «Հիւանդասենեակ համար 6», լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի նոր՝ «Փոխայց» ֆիլմերը։ Նոյն ծրագրով Երևանում կցուցադրւեն երկու թուրք ռեժիսորների գործերը՝ Սեմիհ Կապլանօղլուի «Մեղրը» և Ֆաթիհ Ակինի «Հոգու խոհանոցը»։
Յիշեցնենք, որ այս տարի կինօփառատօնը կանցկացւի հուլիսի 11–18–ը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment