Թիւ 2216 բանաձևը հայկական պատւիրակութեան անգործութեան հետևանք է
18:39 • 21.05.10
Թէև Եւրախորհրդարանի լիագումար նիստում ընդունւած թիւ 2216 բանաձևը պարտադիր իրաւական ուժ չունի, սակայն հաւի առնելով Եւրախորհրդարանի աճող հեղինակութիւնը՝ այն կարող է որպէս ուղեցոյց օգտագործւել թէ՛ Եւրոպական յանձնաժողովի և թէ՛ Եւրոպական խորհրդի կողմից։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Հայ ազգային կոնգրէսի արտաքին կապերի յանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետեանը։
Ըստ նրա՝ մտահոգւելու առիթ է տալիս փաստաթղթի 39-րդ կէտը, որով ամրագրւում է Թուրքիայի ներգրաււածութիւնը Հարաւային Կովկասում առկայ հակամարտութիւնների կարգաւորման գործում. «Առաջին անգամ Թուրքիան համարւում է, որպէս կարևոր դերակատար կոնֆլիկտների կարգաւորման հարցում»։
Կարապետեանը նշեց, որ մտահոգիչ է նաև այն, որ փաստաթուղթը բացարձակ հաւասարկշւած չէ և Ղարաբաղեան կարգաւորման հարցում կոչւած է սպասարկելու ադրբեջանական մօտեցումները։ «Մասնաւորապէս, մտահոգիչ է «օկուպացւած» տարածքներից զօրքերի դուրսբերման վերաբերեալ պահանջը։ Առաւել հիասթափեցնողը հայկական պատւիրակութեան անկարողութիւնն էր փաստաթղթում փոփոխութիւն մտցնելու առումով»,- նշեց բանախօսը։
Նա համզւած է, որ հայկական պատւիրակութիւնն այս հարցում անգործութիւն է դրսևորել՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ փաստաթուղթը շրջանառութեան մէջ էր մտել մի քանի ամիս առաջ։

Tert.am

0 Պատգամ: