Գերմանացին ամուսնացել է իր կատւի հետ

15:03 • 04.05.10
Գերմանիայի բնակիչն ամուսնացել է Սեսիլեա անունով իր կատւի հետ, որը ծանր հիւանդ է։ Այս մասին հաղորդում է German Herald–ը։ Փոստատան ամուրի աշխատակիցն այս որոշումը բացատրել է փաստով, որ չի ցանկանում՝ իր կատուն սատկի՝ այդպէս էլ չճաշակելով ամուսնական կեանքի բերկրանքը։
Գերմանիայում կենդանիների հետ ամուսնութիւնն արգելւած է, հետևաբար տեղի է ունեցել ոչ պաշտօնական պսակադրութիւն։ Հիւրերը համտեսել են ձուկ և խմել են շամպայն։
Tert.am

0 Պատգամ: