Մարութեանին իր կերպարների հետ են շփոթել, Դերասանը հերքում է
11:40 • 20.05.10
«Ես ոչ մի մեկնաբանութիւն չունեմ տալու, անկեղծ եմ ասում՝ այդ մասին չէի էլ իմանայ, եթէ ինձ լուրեր չհասնէին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճանաչւած դերասան Արմէն Մարութեանը՝ անդրադառնալով Ուսանողական այգու շինարարութեանը։

«Այդ դէպքում ինչո՞ւ են իր անունը կապում այդ շինարարութեան հետ» հարցին Մարութեանը պատասխանեց. «Ես մտածում եմ՝ մէկը կատակով է ասել, իմ կերպարների հետ են կապել, մտածել են՝ շատ փող ունեմ։ Շատ փող ունենալը, իհարկէ, վատ բան չէ, ես ցանկանում եմ, որ բոլորն էլ ունենան»,- մեկնաբանեց Մարութեանը։
Նա նաև լրագրողներին խորհուրդ տւեց խորամուխ չլինել նման լուրերի մէջ. «Այդ պատմութիւնները հետաքրքիր չեն, եկէք թատրոն՝ իսկական կռիւ անենք»։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment