«Հովեր» երգչախմբին լուրջ ստուգատես է սպասում

14:08 • 19.05.10

Այս տարւայ հոկտեմբերին Ֆրանսիայում «Հովեր» պետական կամերային երգչախմբը պատրաստւում է անցնել միջազգային լուրջ ստուգատես։
Այս մասին այսօրւայ ասուլիսին ասաց երգչախմբի գեղարւեստական ղեկավար և խմբավար Սոնա Յարութիւնեանը:
Ըստ նրա՝ այդ ստուգատեսին մասնակցում են պրոֆէսիոնալ կոլեկտիւներ 12 երկրներից։ «Մենք ներկայացնելու ենք մեր գործունէութիւնը հարիւրաւոր մէնեջերների»,– պարզաբանեց նա։
Յարութիւնեանը յաւելեց, որ երգչախումբը հանդէս է գալու 5 համերգներով տարբեր ոճի երաժշտութեամբ։ «Եւ եթէ մենք հաւանութեան արժանանանք, ապա ֆինանսական տարբեր հարցեր կստանան իրենց լուծումները»,– նշեց նա։
Խմբավարը նշեց, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում յիշեալ ստուգատեսին։ Նա նաև նկատեց, որ ստուգատեսը յաջողութեամբ անցնելու դէպքում «Հովերը» տարւայ 45 օրը կանցկացնի հիւրախաղերով:


Tert.am

0 Պատգամ: