Սիրւած դերասանները վերադառնում են նոր՝ «Վերադարձ» ֆիլմով
16:23 • 01.05.10
Մայիսի 3-ից «Արմէնիա» հեռուստատեսութիւնը կսկսի «Վերադարձ» բազմասերիանոց գեղարւեստական ֆիլմի հեռարձակումը։Ֆիլմում իրադարձութիւնները ծաւալւում են 88-ի երկրաշարժից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատւածում։
Այս պատմութիւնը մարդկանց մասին է, ովքեր մասնակցել են Ղարաբաղեան պատերազմին, ունեցել են կորուստներ, տեսել են գերութիւն, դաժանութիւն ու ատելութիւն և մինչ օրս իրենց մէջ կրում են պատերազմի ողբերգութիւնը կրել իրենց հոգում։
Ֆիլմում ներգրավւած է դերասանական մեծ կազմ` Արմէն Ջիգարխանեան, Ալեքսանդր Խաչատրեան, Սամվէլ Սարգսեան, Ռուդոլֆ Ղևոնդեան և շատ այլ յայտնի անուններ կինոյի ու թատրոնի բնագաւառից։
Նկարահանումներն իրականացւել են պրոֆեսիոնալ կինոտեխնիկայով` Հայաստանում, Արցախում, Ֆրանսիայում։

Tert.am

0 Պատգամ: