Մայքլ Ջեքսոնի փաստաբանը ինքնասպանութիւն է գործել
12:35 • 01.05.10
Կալիֆոռնիայում գտնւող սեփական տանը երէկ ինքնասպանութիւն է գործել հոլիվուդեան յայտնի փաստաբան Պիտեր Լոպեզը։
Նրա յաճախորդների թւում էին Մայքլ Ջեքսոնը, Անդրէա Բոչելին, The Eagles-ը և շօու բիզնեսի այլ ներկայացուցիչներ։Ենթադրւում է, որ Լոպեզը կրակել է իր գլխին։ Ինքնասպանութեան պատճառը դեռևս յայտնի չէ։ Ոստիկանութիւնը նշում է, որ յայտնի փաստաբանի մահւան հանգամանքների հետաքննութիւնը դեռ նախնական փուլում է, բայց աւելի հաւանական է ինքնասպանութեան վարկածը։ Այս մասին յայտնում է BBC-ն։Պիտեր Լոպեզը շատ է աշխատել Մայքլ Ջեքսոնի հետ, պայմանագրեր էր կնքում՝ կապւած ալբոմների թողարկման և համերգային շրջագայութիւնների հետ։ Փաստաբանը նաև «Սերենա» ֆիլմի պրոդիւսերներից մէկն էր, որի գլխաւոր դերում նկարահանւել է Ջէնիֆեր Լոպեզը։
Փաստաբան Պիտեր Լոպեզը ամուսնացած էր յայտնի դերասանուհի Քեթրին Բախի հետ։


Tert.am

0 Պատգամ: