Պատրիկ Դևէջեանը Հայաստանում է
18:16 • 20.05.10
Մայիսի 20-ին ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանն ընդունել է Ֆրանսիայի Տնտեսական վերելքի նախարար, Օ-դը-Սեն դեպարտամենտի Գլխաւոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևէջեանին:

Պատրիկ Դևէջեանի գլխաւորած պատւիրակութիւնը Հայաստանում է գտնւում իր ղեկավարած Օ-դը-Սեն դեպարտամենտի կողմից Տաւուշի մարզի զարգացմանն աջակցող ծրագրերի իրականացման շրջանակներում: Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհուրդը 2008թ. սկսել է Տաւուշի մարզի գիւղատնտեսական ենթակառուցւածքների արդիականացմանն ուղղւած ծրագրերի իրականացումը:
Նախարար Նալբանդեանը շնորհակալութիւն է յայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքոյ իրականացւող ծրագրերին Պատրիկ Դևէջեանի ղեկավարած դեպարտամենտի մասնակցութեան համար` ընդգծելով, որ դա հայ-ֆրանսիական օրեցօր ընդլայնւող համագործակցութեան ևս մէկ վկայութիւն է:
Երկուստէք գոհունակութեամբ նշւել է, որ միջպետականին զուգահեռ, ակտիւօրէն զարգանում է նաև ապակենտրոնացւած համագործակցութիւնը, ինչի վկայութիւնն են մշտական փոխայցելութիւնները և իրականացւող համատեղ ծրագրերը: Այս մասին յայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment