Մայիսմէկեան անձրևի տակ բացւեց Երեւանի Կենդանաբանական այգին

13:49 • 01.05.10
Երևանի կենդանաբանական այգին երէկւանից իր դռները բացեց այցելուների առջև: Այգու տարեշրջանի բացմանն այսօր Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանը դժգոհեց անձրևօտ եղանակից. «Բայց դէ ինչ անենք, բնութեան առջև ոչինչ անել չենք կարող»:
Ըստ քաղաքապետի` այս տարի բարեկարգման աշխատանքներ են կատարել, այգին թարմացւել է: «Կարևորը նախատեսւած աշխատանքներն արւել են: Իւրաքանչիւր արևօտ օր մեր բալիկները կարող են այցելել այգի, տեսնել և վայելել նորութիւնները»,- նշեց Բեգլարեանը:
Այգու տնօրէն Սահակ Աբովեանի խօսքով` առիւծների և սպիտակ վագրերի համար այս տարի նոր ազատավանդակներ են կառուցւել, այսինքն` այդ կենդանիների համար բազմացման պայմաններ են ստեղծւել:
«Կենդանիներն այսօր ապահովւած են կերով: Նոր ազատավանդակների կառուցումը, որը նախատեսւում է այս տարի, հնարաւորութիւն կտայ նոր կենդանիներ բերել այգի»,- նշեց Աբովեանը:
Երևանի կենդանաբանական այգի նոր կենդանիներ բերելու համար արդէն բանակցութիւններ են վարւում նախկին ԽՍՀՄ երկրների և Չեխիայի կենդանաբանական այգիների հետ: Մասնաւորապէս, ամռանը այգի կը բերւեն զեբրեր, թռչուններ, սմբակաւոր կենդանիներ:
Նշենք, որ 2008-ից պետբիւջէի ֆինանսաւորմամբ Կենդանաբանական այգում մեկնարկած շինաշխատանքները ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով 2009-ին կանգ էին առել: Բացը խոստանում է լրացնել քաղաքապետը: Նախատեսւում է, որ այգում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով այս տարի քաղաքապետարանը շուրջ 100 միլիոն դրամ կը յատկացնի:
Այգում պահւում է 210 տեսակի կենդանի` 2300 գլխաքանակով:

Tert.am

0 Պատգամ: