Դինքի սպանութեան մասին գրքի հեղինակին շնորհւել է լրագրողական հեղինակաւոր մրցանակ
14:00 • 01.05.10
Թուրքիայի լրագրողական ամենահեղինակաւոր՝ Աբդի Իփեքչիի անւան մրցանակն է ստացել Milliyet օրաթերթի թղթակից Նեդիմ Շեները՝ «Դինքի սպանութիւնն ու իրաւապահների սուտը» գրքի համար:
Անցած տարի լոյս տեսած այս գրքում Շեները փորձել է բացայայտել «Ակօս»-ի խմբագրապետի սպանութեան հանգամանքները: Գրքում նաև բացայայտւում են իրաւապահների այն գործողութիւնները, որոնք ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն նպաստել են ստամբուլահայ լրագրողի դէմ կազմակերպւած դաւադրութեան յաջող իրագործմանը:
Ինչպէս գրում է hra.am-ը, գրքի լոյս ընծայումից անմիջապէս յետոյ մի խումբ իրաւապահների պահանջով քրէական գործ յարուցւեց Շեների դէմ: Նա մեղադրւեց պետական գաղտնիք պարունակող տեղեկութիւններ հրապարակելու և հակաահաբեկչական գործունէութեան մէջ ներգրավւած անձանց վարկաբեկելու մէջ:
Դեռևս անցած տարեվերջին գերմանական հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում Milliyet-ի լրագրողն ասել էր, որ իր գրքի նպատակը իրաւապահներին յարձակման թիրախ դարձնելը չէր. «Ես պարզապէս ցանկանում էի վերհանել ճշմարտութիւնը»:Նեդիմ Շեների դէմ դատական հայց ներկայացրած իրաւապահների թւում է նաև ոստիկանութեան գաղտնի գործակալ Էրհան Թունջելը, ով, ըստ քրէական գործի նիւթերի, Օգիւն Սամասթին դրդել էր սպանել Հրանտ Դինքին:
«Ակօս»-ի խմբագիրներից Բագրատ Էսթուկեանն ասում է, որ Milliyet-ի լրագրողի դէմ յարուցւած դատական պրոցեսն այժմ էլ շարունակւում է, ու եթէ դատարանը Շեներին մեղաւոր ճանաչի, նա կարող է դատապարտւել 28 տարւայ ազատազրկման, ինչն աւելի խիստ պատիժ կլինի, քան այն, որ նախատեսւում է Դինքի մարդասպանի համար:Շեների գործով դատական բոլոր նիստերն ուղեկցւում են բողոքի ցոյցերով:
«Նեդիմ Շեների աջակիցների մի բանակ է ձևաւորւել: Նիստերի օրերին լրագրողին զօրակցութիւն յայտնելու նպատակով դատարան են գնում նաև Հրանտ Դինքի եղբայրներն ու ընկերները»,- ասում է «Ակօս»-ի լրագրողը:Ի պաշտպանութիւն Նեդիմ Շեների հանդէս են եկել նաև երկրի առաջատար լրագրողական կազմակերպութիւնները։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment