Հայաստանի եւ Չինաստանի նախագահները քննարկել են Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը Չինաստանի մասնակցութեան հարցը
09:39 / 03.05.2010
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Չինաստան կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան նախագահ Հու Ձինթաոյի հետ:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայութիւնից, նախագահը շնորհակալութիւն է յայտնել Հու Ձինթաոյին` «Շանգհայ Էքսպօ 2010»-ի բացման արարողութեանը ներկայ գտնւելու հրաւէրի համար եւ շնորհաւորել ցուցահանդէսի յաջող մեկնարկի առթիւ:
Նա ասել է, որ Չինաստանի հետ յարաբերութիւնների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից է եւ նշել, որ երկկողմ կապերն արդէն իսկ ընդլայնման լաւ դինամիկայ ունեն: Սերժ Սարգսեանն ընդգծել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը, հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագաւառում աշխոյժ համագործակցութիւնը, բազմակողմ ձեւաչափերում փոխադաձ աջակցութիւնը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնմանը եւ վստահութեան մեծացմանը:
Կողմերը գոհունակութեամբ արձանագրել են, որ էներգետիկայի, քիմիական արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան, գիտութեան եւ տեխնիկայի, պաշտպանութեան, մշակույթի եւ կրթութեան բնագաւառներում բազմաթիւ համատեղ նախագծեր իրականացւել են մեծ յաջողութեամբ: Սերժ Սարգսեանն ու Հու Ձինթաոն Հայ-Չինական համագործակցութեան մինչ այժմ կուտակած մեծ փորձը լաւ հիմք են համարել` որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ յարաբերութիւնները:
Նախագահները քննարկել են Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը Չինաստանի մասնակցութեան հարցերը: Կողմերն ընդգծել են, որ ՉԺՀ Շանսի նահանգում հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկութեան գործարկումը երկկողմ կապերի զարգացման կարեւոր վկայութիւն է:
Հայաստանի եւ Չինաստանի նախագահները վստահեցրել են, որ պատրաստ են լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-չինական բարեկամական յարաբերութիւններն ընդլայնելու գործում:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment