Որովհետև Շուշին
Եզակի Բնակավայր է
16:02 • 08.05.10
Գեներալ-մայոր Աստւածատուր Պետրոսեանը, ով մասնակցել է Շուշիի ազատագրման և Խոջալուի մարտերին, այսօրւայ ասուլիսում պատմեց իր յիշողութիւնները։

Գեներալ-մայորը յիշում է` Հայ զինւորները մարդասիրական մօտեցում էին ցուցաբերում և Խոջալուն գրաւելուց յետոյ թողնում էին, որպէսզի ադրբեջանցիներն այնտեղից անվնաս հեռանան: Անգամ այդ նպատակով մարդասիրական միջանցք էր բացւել:
«Պատերազմի չգրւած օրէնք է դա, սակայն այսօր ադրբեջանցիները մեզ վրայ շառ են անում: Մենք թողնում էինք, որ թուրքերը նոյնիսկ զգեստապահարանի հագուստներն իրենց հետ տանէին: Մէկը յետ եկաւ, ասաց` մածունս նոր եմ մերել, ուզում եմ տանել: Մի թրքուհի էլ հացի խմորն էր գրկել ու գնում»,- յիշեց Պետրոսեանը:
Ըստ նրա` ադրբեջանցիները թէև ցանկանում էին, երկար ժամանակ չէին կարողանում Խոջալուն հայերի դէմ օգտագործել: Սակայն հետագայում ինտերնետն ադրբեջանցիներին հնարաւորութիւն ընձեռեց կադրեր վերցնել չեչենական, աֆղանական պատերազմից: Այդ վայրերը շատ նման են Խոջալուին: Իրադարձութիւնները ներկայացնելիս, ըստ Պետրոսեանի, ադրբեջանիցիները ոչ մի ադրբեջանական կադր չեն օգտագործել:
Գեներալ-մայորը նշում է, որ հայկական կողմն այսօր կարող է պաշտօնական մակարդակով Խոջալուի վերաբերեալ ֆիլմ նկարահանել և ադրբեջանցիների ներկայացրածին հակափաստարկներ բերել: Սակայն, ըստ նրա, դա Ադրբեջանն այլ կերպ կընկալի: «Աւելի լավ է` մասնագիտական կառոյցները դա անեն` ապացուցելով, որ ադրբեջանցիներն այդ կադրերն ինտերնետից են վերցրել»,- ընդգծեց բանախօսը:
Աստւածատուր Պետրոսեանը նաև նշեց, որ Շուշիի դէպքերն ադրբեջանցիները չկարողացան նմանօրինակ կերպով օգտագործել հայերի դէմ, քանի որ աշխարհում Շուշին եզակի բնակավայր է:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment