Ալիեւի քայլերը հիստերիկ են դառնում
Նա որոշել է այլեւս չմասնակցե՞լ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումներին
14:25 / 08.05.2010
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցութիւնը բարձր է գնահատել Իլհամ Ալիեւի որոշումը, ով հրաժարւել է մասնակցել այսօր Մոսկւայում տեղի ունենալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտօնական գագաթնաժողովին:

«Ադրբեջանական կողմը դրանով ցոյց է տալիս, որ նախքան իր հողերի ազատումը՝ Հայաստանի հետ որեւէ տեսակի յարաբերութեան մասին խօսք լինել չի կարող: Դա նշանակում է, որ Հարաւային Կովկասում խաղաղութեան հասնելու համար անհրաժեշտ է լուծել ԼՂ խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում»,- ասել է նա:
Յիշեցնենք, սակայն, որ մինչ այդ Ալիեւը մշտապէս մասնակցել է ԱՊՀ գագաթնաժողովներին, որին մասնակցել են նաեւ ՀՀ իշխանութիւնները, որոնք ըստ ադրբեջանական կողմի, «օկուպացրել են» Շուշին: Տպաւորութիւն է, որ Ադրբեջանի նախագահը նոր է իմացել, որ Շուշիի ազատագրմանը ՀՀ իշխանութիւնը ներկայացնող անձինք մասնակցութիւն են ունեցել: Ու հիմա, որ նման բան է յայտարարւում, նշանակո՞ւմ է, արդեօք, որ այսուհետ Ալիեւը չի մասնակցելու ԱՊՀ կամ այլ ձեւաչափերով միջազգային հանդիպումներին, որտեղ ներկայ կը լինեն նաեւ ՀՀ ղեկավարները:
18 տարի առաջ մայիսի 8-ին հայկական ուժերը ազատագրեցին ԼՂ սիրտը հանդիսացող Շուշի քաղաքը, որտեղից մշտապէս հարւածներ էին հասցւում հայկական բնակավայրերին: Հէնց այդ յաղթանակն էր, որ բեկեց պատերազմի ընթացքը եւ յանգեցրեց այն արդիւնքին, ինչ ունենք այսօր:
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment