Monday, May 3, 2010

Milliyet.–

Milliyet.–
Հայը թուրքի բարեկամը երբէք չի դառնայ
14:08 • 03.05.10
Հայաստանի և Սփիւռքի հայերը Թուրքիայի բարեկամը չեն և հաւանաբար երբէք էլ չեն դառնայ: Այս մասին է գրում թուրքական Milliyet օրաթերթի յօդւածագիր Դողան Հեփերը:
«Թուրքիայում բնակւող հայերը մեր եղբայրներն են: Սակայն Սփիւռքի և Հայաստանում բնակւող հայերը մեր բարեկամները չեն և հաւանաբար երբէք էլ չեն դառնայ:
Նրանք, իրենց չափերը հաշւի չառնելով, ցանկանում են մարտահրաւէր նէտել Թուրքիային: Այրում են մեր դրօշը: Մենք մոռացել ենք, որ նրանք մեր դիւանագէտներին սպանողներն են, իրենք էլ դժւարութեամբ են դա յիշում»,- գրում է թուրք յօդւածագիրը` աւելացնելով, որ եթէ հայերը թուրքերի պէս մոռացութեան մատնեն անցեալը և «նոր ու սպիտակ էջ բացեն», սահմանները կբացւեն:
«Սակայն ենթադրենք, որ Թուրքիան, ինչպէս պահանջում են մեր որոշ մտաւորականներ, ներողութիւն խնդրեց: Մի՞թէ դրանից յետոյ ի յայտ չեն գալու տարածքային կամ փոխհատուցման պահանջներ: Մի՞թէ նրանք այդ ամէնը չեն ամրագրել իրենց Սահմանադրութեան մէջ: Եթէ այդպէս է, սահմանը թող չբացւի, իսկ Երևանին էլ եկէք մոռանանք: Եկէք ենթադրենք, թէ նրանք չկան: Ներկայ պահին դա ամենալաւ տարբերակն է»,- գրում է Դողան Հեփերը:

Tert.am

0 Պատգամ: