Ադրբեջանը 500 միլիոն է առաջարկում Հիւսիս–Հարաւ

գազատարի համար, Վրաստանն այն չի վաճառում




13:57 • 21.08.10
Ադրբեջանի տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնի նախագահ Վուգար Բայրամովը լրագրողներին ասել է, որ Հիւսիս–Հարաւ գազամուղի համար Ադրբեջանը Վրաստանին առաջարկում է մօտ 500 միլիոն դոլար։
Aze.az-ի փոխանցմամբ, Բայրամովը, այնուամենայնիւ, ասել է, որ այս պահին դժւար է խօսել ռէալ գումարի մասին։ Դեռ երեք տարի առաջ «Գազմպրոմն» այդ գազամուղի համար 250 միլիոն դոլար էր առաջարկում, մինչդեռ Վրաստանում այն գնահատում էին 1 միլիարդ դոլար։Վրաստանը, ըստ Բայրամովի, փորձում է գազամուղը թանկ վաճառել, սակայն 1 միլիարդ դոլարը չի համապատասխանում գազամուղի իրական արժէքին։
Նշենք, սակայն, որ Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին, «Ռեգնումի» փոխանցմամբ, օգոստոսի 20–ին ասել է, որ Վրաստանի կառավարութիւնը չի պատրաստւում վաճառել գազամուղը։
Յիշեցնենք, որ Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեան (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաևը նախորդ օրն ասել էր, որ Ադրբեջանը ցանկանում է ձեռք բերել Վրաստանի բոլոր նաւթագազային խողովակները։
Tert.am

0 Պատգամ: