Թուրքական ընկերութիւնները կարող են յայտնւել
ԱՄՆ «սև ցուցակում»
13:44 • 21.08.10
Թուրքական ընկերութիւնները, որոնք հակառակ Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցներին շարունակում են յարաբերութիւններ ունենալ այդ երկրի հետ, վտանգի տակ են դնում ԱՄՆ–ի հետ իրենց գործարար կապերը։ Այս մասին թուրքական Hurriyet Daily

«ԱՄՆ ֆինանսների նախարարութեան պատւիրակութիւնն այս շաբաթ այցելեց Թուրքիա՝ քննարկելու Իրանի դէմ պատժամիջոցներ կիրառելու առնչութեամբ ՄԱԿ–ի որոշման մասին ԱՄՆ օրէնսդրութիւնը։ Կան թուրքական ընկերութիւններ, որոնք ցանկանում են բիզնեսով զբաղւել ԱՄՆ–ում և նրանք պէտք է տեղեակ լինեն այս նոր օրէնքի մասին»,– Գվիդոյի խօսքերն է մէջբերում պարբերականը։ Թուրքական Daily Cumhuriyet թերթն իր հերթին գրում է, որ օգոստոսի 20–ին ԱՄՆ պաշտօնեաներից բաղկացած մի պատւիրակութիւն է այցելել Անկարա, որպէսզի քննարկի ԱՄՆ նոր՝ «Իրանական պատժամիջոցների մասին» օրէնքի հնարաւոր հետևանքները։
Ըստ պարբերականի, օրէնքն ստեղծւել է՝ առաջնորդւելով ՄԱԿ–ի Անվտանգութեան խորհրդի այն համոզունքով, որ «Իրանն իր զէնքերը ֆինանսաւորում է էներգետիկ ոլորտի միջոցով»։ Հետևաբար, օրէնքի թիրախ է դառնում Իրանի էներգետիկ հատւածը, իսկ ընկերութիւնները, որոնք բիզնեսով են զբաղւում իսլամական հանրապետութիւնում, կյայտնւեն ԱՄՆ «սև ցուցակում» և դրանց նկամամբ պատժամիջոցներ կկիրառւեն։
Ըստ ամերիկացի պաշտօնեաների, օրէնքը տարածւում է նաև Իրանի հետ յարաբերութիւններ ունեցող երրորդ երկրների, այդ թւում՝ Թուրքիայի վրայ։ «Բոլոր ընկերութիւնները, որոնք Իրանի էներգետիկ ոլորտում որոշակի ծաւալը գերազանցող ներդրումներ են կատարում, կյայտնւեն ԱՄՆ սև ցուցակում և պատժամիջոցների կենթարկւեն»,– թերթը մէջբերում է ԱՄՆ պաշտօնեաների խօսքերը՝ աւելացնելով, որ պատժամիջոցները կը կիրառւեն 9 ոլորտներում՝ ներկրման–արտահանման թոյլտւութիւններից մինչև վարկային հնարաւորութիւններ։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment