Թարախային բշտիկներ, մեզալեանս կամ ռուս–
հայկական անհաւասար ամուսնութիւն
15:40 • 23.08.10
Այսօրւայ ասուլիսը ԱԺ նախկին փոխխօսնակ, ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինեանն սկսեց շնորհաւորական խօսքով։ «Այսօր լրացաւ Հայաստանի անկախութեան հռչակագրի ընդունման 20 տարին։ Կարծում եմ՝ բոլորիս համար սա իսկապէս շատ գեղեցիկ տօն է», – ասաց նա։
Անցնելով ասուլիսի բուն թեմային՝ Ռուսաստանի նախագահի հայաստանեան այցին, Ռուբինեանը բնութագրեց հայ–ռուսական յարաբերութիւնները «մեզալեանս» բառով, ինչը ֆրանսերէնից թարգմանաբար նշանակում է՝ անհաւասար ամուսնութիւն։ Այս պարագայում Ռուբինեանը նկատի ունէր ուժերի անհաւասարութիւն։
Ըստ Ռուբինեանի՝ հայ–ռուսական մեզալեանսը Հայաստանի անկախութեան քայքայման ամենավառ օրինակը չէ։ «Դա խորը հիւանդութեան արտաքին նշաններն են՝ թարախային բշտիկներ», – ասաց նա։
Խօսելով բուն հիւանդութեան մասին՝ Ռուբինեանը նշեց, որ անցած 20 տարիների ընթացքում մենք չկարողացանք ստեղծել մի երկիր, որտեղ ժողովուրդը կապրեր արժանապատիւ և բարեկեցիկ կեանքով։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment