Դաւութօղլուն նշել է այն պայմանը, որի դիմաց կբացի
Հայաստանի հետ սահմանը
Օգոստոս 25, 2010 13:10
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարին եւ կրկին հին երգը երգել։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ լրագրողների այն հարցին, թե Հայ-թրքական արձանագրութիւնների հետ կապւած որեւէ զարգացում կայ՞, Դաւութօղլուն պատասխանել է, որ Թուրքիան Կովկասը դիտում է մի ամբողջականութեան մէջ եւ Հայաստանի հետ սահմանների բացումը ներառեալ, ցանկանում է, որ տարածաշրջանում բոլոր պատնէշները հանւեն։
Սակայն Դաւութօղլուն կրկին յիշեցնում է Հայաստանի հետ սահմանները բացելու նախապայմանը. «Ֆիզիկական պատնէշները վերացնելու համար անհրաժեշտ է վերացնել բոլոր հոգեբանական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական պատնէշները։ Անհրաժեշտ է հասնել նրան, որ Կովկասը դառնայ տնտեսական ամբողջական մի աւազան։ Այսինքն, անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի հողերի 20 տոկոսի բռնազաւթումը»-նշել է Դաւութօղլուն՝ ամփոփելով, որ ներկայում թուրք-ադրբեջանական յարաբերութիւնները վերջին 20 տարւայ ընթացքում լաւագոյն մակարդակի վրայ են։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment