Վաշինգտոնն արձագանքել է Գիւմրիի ռազմաբազայի
ժամկէտի երկարացմանը
09:15 • 26.08.10
ԱՄՆ–ը վերջապէս արձագանքել է Գիւմրիի ռուսական ռազմաբազայի ժամկէտի երկարացման շուրջ հայ–ռուսական համաձայնագրի ստորագրմանը։ Մասնաւորապէս, պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները, ճեպազրոյցում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է.
«Կարծում եմ՝ դա երկու կողմերի՝ Ռուսաստանի և Հայաստանի գործն է։ Իհարկէ, ԱՄՆ–ը և Հայաստանը սերտ գործընկերային յարաբերութիւններ ունեն, և մենք լիայոյս ենք, որ դրանք կը պահպանւեն նաև ապագայում։ Իսկ Ռուսաստանը Մինսկի խմբի անդամ է կամ դրա մասը, և այդ առումով կառուցողական դեր է խաղում»։
Յիշեցնենք, որ օգոստոսի 20–ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրւեց համաձայնագիր, որով Գիւմրիի 102–րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամէտը երկարացւեց 49 տարով՝ մինչև 2046թ.։ Ստորագրւած փաստաթողթով նախատեսւում է նաև ռազմաբազայի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատւութեան ոլորտի ընդլայնում։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment