Ինչո՞ւ հայերը գնան Աղթամար և թրքական
քարոզչութեան գործիք դառնան


Հայ ՅեղափոխականԴաշնակցութեան Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը ևս յօրդորումէ արարողութեան բոյկոտումը

Հայերը, որոնք միամտաբար մտադրւել են եկեղեցական արարողութեան մասնակցել «թանգարանում»,անգիտակցաբար մասնակից են դառնալու պատմական հայկական եկեղեցու բռնագրաւմանօրինականացմանը

Ո՜վ խաբւած «ուխտաւոր»ներ Ո՞ւմ էք
վստահում Ձեր հաւատքն ու կարօտը...



ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
Օգոստոս 18, 2010թ. 11:24
Հայոց Ցեղասպանութիւնից ի վեր՝ հայկական եկեղեցական արարողութիւններն արգելելուց շուրջ մէկդար անց, թուրքական կառավարութիւնը վերջապէս որոշել է թոյլատրել մէկ անգամ պատարագ մատուցելԱղթամար կղզում գտնւող X դարի Սուրբ Խաչ եկեղեցում:
Հարց է առաջացել սեպտեմբերի 19-ի եկեղեցական արարողութեանը մասնակցելու շրջահայեցութեանմասին, որին թուրքական կառավարութիւնը հրաւիրել է աշխարհի չորս կողմից հայերի, միջազգայինլրատւամիջոցների ներկայացուցիչների, օտարերկրեայ դեսպանների և բարձրաստիճան հիւրերի:
Նրանք, ովքեր բոյկոտելու կոչեր են անում, մատնանշում են, որ թուրքական իշխանութիւնների իրականնպատակը Եւրամիութիւնից և Միացեալ Նահանգներից քարոզչական միաւորներ շահելն է` կեղծհանդուրժողականութիւն դրսևորելով քրիստոնեաների և փոքրամասնութիւնների հանդեպ: Իրականում,իրար յաջորդող թրքական կառավարութիւնները, աւելի քան ինը տասնամեակ Արևմտեան Հայաստանիողջ տարածքում հայերի ներկայութեան մասին վկայող բոլոր հետքերը վերացնելու հետևողականքաղաքականութիւն են վարել, և այդ ընթացքում աւելի քան 2000 հայկական եկեղեցիներ ու վանքեր ենոչնչացւել կամ օգտագործւել ոչ կրօնական նպատակներով: Տարիներ առաջ, Սուրբ Խաչ եկեղեցին ևսոչնչացման վտանգի առաջ էր կանգնած, սակայն տեղի թուրք պաշտօնեաների միջամտութեան շնորհիւ այնյաջողւեց փրկել:
Աղթամար կղզի մեկնելուն դէմ արտայայտւողները նաև առարկում են պատմական եկեղեցին Թուրքիայիկառավարութեան կողմից որպէս «թանգարան» դասակարգելու և այնտեղ տարին միայն մէկ անգամարարողութիւն մատուցելու դէմ: Բազմաթիւ խնդրանքներից ու բողոքներից յետոյ, թրքականիշխանութիւնները վերջապէս խոստացել են խաչ տեղադրել եկեղեցու գմբէթին:
Հայերը չպէտք է երախտապարտ լինեն մի երկրի, որը հազարաւոր եկեղեցիներ բռնագրաւելուց ևաւերելուց յետոյ, այժմ թոյլատրում է եկեղեցական արարողութիւն իրականացնել մէկ եկեղեցում, որնէլ դիտւում է որպէս թանգարան: Այս և հազարաւոր այլ եկեղեցիներ պէտք է պատկանեն Պոլսոյ ՀայոցՊատրիարքարանին, իսկ արարողութիւններն այնտեղ պէտք է իրականացւեն ըստ պահանջի` առանցկառավարութեան թոյլտւութեան կամ միջամտութեան:
Անցեալ շաբաթ Հայաստանում կրքերը բորբոքւեցին, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յայտարարեցսեպտեմբերի 19-ի արարողութեանը երկու բարձրաստիճան եկեղեցականներ ուղարկելու իր մտադրութեանմասին: Սովորաբար Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը օտար երկրներին առնչւող որոշումներկայացնելիս խորհրդակցում է Հայաստանի իշխանութիւնների հետ: Հաշւի առնելով, որ այսյայտարարութիւնն արւել է Հայաստանից նրա բացակայութեան ժամանակ, և միգուցէ նա իրազեկւածչէր ծագած առարկութիւններին, ապա Վեհափառ Հայրապետն այժմ հնարաւորութիւն ունի վերջնականորոշում կայացնել` Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներին Աղթամար կղզի ուղարկելու վերաբերեալ:Քանի որ Թուրքիայի հայերն իրաւունք չունեն իրենց կարծիքն ազատ արտայայտել, ապա Թուրքիայիսահմաններից դուրս կրօնական և աշխարհիկ ղեկավարները պէտք է հանդէս գան հայկական եկեղեցականարարողութիւնների թուրքական շահարկումը դատապարտող նախաձեռնութեամբ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարել է, որ Սբ. Խաչ եկեղեցու արարողութեանըմասնակցելու համար պատւիրակութիւն ուղարկելու պաշտօնական հրաւէր Անկարայից չի ստացել:Յուսանք, որ Հայաստանի կառավարութիւնը նման հրաւէր ստանալու դէպքում այն կմերժի: Անցեալ տարիՀայ-թրքական արձանագրութիւնների ստորագրմամբ Երևանը թուրքերին քարոզչական յաղթանակ
մատուցել էր: Աղթամարի եկեղեցու արարողութեանը մասնակցելը համարժէք կլինի թուրքերին երկրորդանգամ պարգևատրելուն:
Սակայն յատկանշական է, որ այս անգամ Հայաստանի կառավարութիւնն այնքան էլ զիջողական չիլինելու: Նախագահ Սերժ Սարգսեանի իշխող Հանրապետական կուսակցութեան մամուլի քարտուղար,Ազգային ժողովի պատգամաւոր Էդւարդ Շարմազանովը խստօրէն քննադատել է նախատեսւածարարողութիւնը, այն անվանելով «հրապարակային խեղկատակութիւն» և միջազգային հանրութեանըմոլորութեան մէջ գցող «սադրանք»:
Բացի այդ, Նախագահի կողմից կազմաւորւած խորհրդակցական մարմնի` Հանրային խորհրդի միենթայանձնաժողով ընդունել է յայտարարութիւն, որով յօրդորում է հայերին բոյկոտել Աղթամարի Սբ.Խաչ եկեղեցու միջոցառումը: Այն կոչ է անում իրենց արժանապատւութիւնը յարգող բոլոր հայերինձեռնպահ մնալ «թրքական էժանագին շօուին» մասնակից լինելուց: Ընդդիմադիր Հայ ՅեղափոխականԴաշնակցութեան Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը ևս յօրդորումէ արարողութեան բոյկոտումը և քննադատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` Աղթամար երկուեկեղեցականներ ուղարկելու մտադրութեան համար:
Թուրքական կողմն ամէնևին էլ շահագրգռւած չէ հայկական եկեղեցիների պահպանութեամբ. դաեն վկայում գաղտնի ծառայութիւնների կողմից մի քանի հազար ընտանիքների հարցաքննութիւնը,որոնք` հիւրանոցային համարների սղութեան պատճառով առաջարկել էին հարևան Վան քաղաքում,սեպտեմբերի 19-ին Հայ այցելուներին հիւրընկալել իրենց տներում: Թուրք պաշտօնեաները կասկածումեն, որ հիւրընկալող ընտանիքները կարող են Հայոց Ցեղասպանութեան զոհերի թրքացած կամ քրդացածմնացորդներ լինել: Նացիստական Գերմանիայի գեշտափոյի մարտավարութիւնը յիշեցնող իր այսսարսափազդու քայլով, թրքական վարչակազմը ցուցադրում է իր քաղաքացիների ազգային ծագումըհետապնդելու իր համակւածութիւնը: Ի դէպ, այս ռասիստական հետաքննութիւնից յետոյ, Վանում մի շարքընտանիքների պաշտօնապէս արգելւել է իրենց տներում հիւրընկալել սփիւռքահայերին:
Հայերը, որոնք միամտաբար մտադրւել են եկեղեցական արարողութեան մասնակցել «թանգարանում»,անգիտակցաբար մասնակից են դառնալու պատմական հայկական եկեղեցու բռնագրաւմանօրինականացմանը և նպաստելու են թրքական իշխանութիւնների բեմադրած քաղաքական շօուին:
Միանգամայն հասկանալի է, որ թուրք ղեկավարները ցանկանում են դրական կերպար ստեղծելովհեշտացնել իրենց երկրի մուտքը Եւրամիութիւն և խոչընդոտել Հայոց Ցեղասպանութեան միջազգայինճանաչմանն ուղղւած հայկական ջանքերը: Սակայն ամէնևին հասկանալի չէ, թէ հայերն ինչո՞ւ պէտք էնպաստեն թուրքերի հակահայկական նպատակների իրականացմանը:



ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ,


«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր




0 Պատգամ: