Սահմանը նոյնիսկ ժամանակաւոր չի բացւի

09:56 • 27.08.10
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դաւութօղլուն յայտարարել է, որ Թուրքիան նոյնիսկ ժամանակաւոր չի բացի Հայ–թրքական սահմանը։ Այդ մասին յայտնում է թուրքական Hurriyet–ը։
Դաւութօղլուն այս յայտարարութիւնն արել է Քոնիա շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, որը նւիրւած էր Թուրքիայի սահմանադրական փոփոխութիւնների շուրջ առաջիկայ հանրաքւէին։
Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ սեպտեմբերի 11–17–ը ՀՀ Կոտայքի մարզում կայանալիք ՆԱՏՕ–ի զօրավարժութիւնները զուտ հումանիտար բնոյթ են կրում և նւիրւած են բնական աղէտներին արձագանքմանը։
«Թուրքիան, որպէս ՆԱՏՕ–ի անդամ, բնականաբար կմասնակցի այդ զօրավարժութիւններին։ Սակայն անհնար է, որ Հայաստանի հետ սահմանի բացւի, թէկուզ ժամանակաւոր»,–ասել է Դաւութօղլուն։
Յիշեցնենք, որ թուրքական մամուլում վերջին շրջանում տեղեկութիւն էր շրջանառւում, ըստ որի, Թուրքիայի իշխանութիւնը դիտարկում էր ժամանակւորապէս ՆԱՏՕ–ի զօրավարժութիւնների շրջանակում Հայաստանի հետ սահմանը բացելու հարցը։

Tert.am

0 Պատգամ: