Ս. Սարգսեան.–
Իսկապէս, ով չի յիշում անցեալը` նա չունի ապագայ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Գիւմրիում այսօր ներկայ են գտնւել հայ-ռուսական բարեկամութիւնը խորհրդանշող «Պատւոյ Բլուր» յուշահամալիրի բացման արարողութեանը:
ՀՀ նախագահն իր խօսքում ընդգծել է ռուսական բանակի աջակցութեան պատմական նշանակութեւնը Հայ ժողովրդի համար, նշելով, որ այս վայրերում են մղւել ռուս-թուրքական պատերազմների կովկասեան ճակատի ամենադաժան մարտերը, և բազում ռուս զինւորներ ու սպաներ «Պատւոյ Բլուրում» են գտել իրենց վերջին հանգրւանը: Նախագահի խօսքերով` «Պատւոյ Բլուրի» վերականգնումը հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամութեան ևս մէկ խորհրդանիշ է: Իսկապէս, ով չի յիշում անցեալը` նա չունի ապագայ: Այստեղ` «Պատւոյ Բլուրում», վերականգնւել է ռուս սպաների յուշարձանը, որը պայթեցւել էր 1919 թ. Կարսում` պատմական իրադարձութիւնների ցաւալի զարգացումների հետևանքով սահմանի այն կողմում յայտնւած քաղաքում: Մենք յարգում ենք մեր պատմութիւնը, յարգում ենք զինւորների յիշատակը, ովքեր իրենց վերջին հանգրւանը գտան հայկական հողում: Յիշելով մեր հերոսներին` մենք պէտք է խաղաղութեան և արարման կոչով դիմենք մեր երիտասարդ սերնդին: Արժանի´ եղէք նահատակւածների յիշատակին»,- ասել է նախագահ Սարգսեանը:
ՀՀ նախագահը «Պատւոյ Բլուր» յուշահամալիրի բացման արարողութեան ժամանակ իր ելոյթում ասել է.

«Մեծարգոյ Դմիտրի Անատոլիի,
Յարգելի բարեկամներ,
Յարգելի բարեկամներ,
Ուրախ եմ ողջունելու Ձեզ այստեղ` ռուս-թրքական պատերազմներում զոհւած ռուս մարտիկների յուշահամալիրի մօտ: Հէնց այս վայրերում, մեծ մասամբ` այստեղից դէպի հարաւ, տեղի են ունեցել կովկասեան ռազմաճակատի ամենաթէժ մարտերը: Հարիւր յիսունհինգ տարի առաջ կովկասեան կորպուսի գլխաւոր հրամանատար, հետևակազօրի գեներալ Մուրավյով-Կարսկու հրամանով այստեղ հիմնւեց զինւորական գերեզմանոց` «Պատւոյ Բլուրը», որտեղ իրենց վերջին հանգրւանը գտան ռազմի գործի համար իրենց կեանքը զոհած հարիւրաւոր զինւորներ և սպաներ:
Օսմանեան կայսրութեան լծի տակ ապրող ազգերն ակնկալում էին ազատագրում եւ փրկութիւն Ռուսաստանի աջակցութեամբ: Ռուսական բանակի մուտքը նրանց բնօրրաններ նշանակում էր ազատութեան, ինքնորոշման ու անկախացման հնարաւորութիւն: Եւ պատահական չէ, որ հայ ժողովուրդը, որի պատմական հայրենիքը բաժանւած էր Օսմանեան և Ռուսական կայսրութիւնների սահմաններով, սուլթանների բռնապետութիւնից ազատւելու գործում ակնկալում էր ռուսական բանակի աջակցութիւնը: Հէնց այդ ժամանակներում էլ առաջացաւ դիվանագիտութեան պատմութեան բարդագոյն հիմնահարցերից մէկը` այսպէս կոչւած` «Արևելեան հարցը», որի արձագանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս Բալկաններում և Կովկասում:
Հայ ժողովուրդը երազում էր իր պատմական հայրենիքի ազատագրման մասին, մինչդեռ Օսմանեան կառավարութիւնը սպասում էր յարմար առիթի` վերջնականապէս լուծելու «հայկական հարցը»: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այդ կառավարութիւնն իր հայ հպատակների դէմ ահաբեկութիւն սանձազերծեց ոչ միայն այն վայրերում, որտեղ ռազմական գործողութիւններ էին ընթանում: Հայ քաղաքացիական բնակչութիւնը` կանայք, երեխաներ, ծերեր, անողոքաբար արտաքսւեց Օսմանեան կայսրութեան բոլոր քաղաքներից, գիւղերից և բնաջնջվեց:
Ռուսական առածն ասում է. «Ով անցածը յիշի` նրա աչքը դուրս գայ»: Ռուս մեծ գրող Ալեքսանդր Իսայի Սոլժենիցինն իր վիպական «ԳՈՒԼԱԳ Արխիպելագ»-ի նախաբանում յիշատակում է այդ առածի շարունակութիւնը. «Իսկ ով մոռանայ` նրա` երկուսը»:
Չկան այնպիսի երկու հարևան ժողովուրդներ, որոնք չունենան պատմական հակասութիւններ, հակամարտութիւններ, տարաձայնութիւններ, որոնցից շատերն այսօր էլ լուծւած չեն: Բայց այդ մարտահրաւէրի քաղաքակիրթ պատասխանը լիարժէք համագործակցութիւնն է` փոխշահաւէտ առևտուրը և փոխըմբռնման ուղիների համատեղ որոնումը: Հենց այս տրամաբանութեամբ էլ մենք առաջնորդւեցինք Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների բարելաւման գործընթացը նախաձեռնելիս: Բայց գործընթացն արգելակւեց, քանի որ Թուրքիայի ղեկավարութիւնը անհրաժեշտ քաղաքական կամք չդրսևորեց: Մենք, ցաւօք, ստիպւած ենք սպասել պաշտօնական Անկարայի` իր միջազգային պարտաւորութիւնները կատարելու իրական պատրաստակամութեանը:

Մեծարգոյ Դմիտրի Անատոլիի,
Յարգելի բարեկամներ,
Խորհրդային տարիներին գաղափարախոսական պատճառներով ճակատագրի քմահաճոյքին թողնւած «Պատւոյ Բլուր» զինւորական գերեզմանոցի վերականգնումը դարձաւ պատւի խնդիր` արժանի հայ-ռուսական յարաբերութիւնների մակարդակին: Դմիտրի Անատոլիի, այսօր ես ցանկանում եմ երախտագիտութիւն յայտնել Ձեզ` այս յուշարձանի բացմանը Ձեր մասնակցութեան համար: Յատուկ ցանկանում եմ նշել և շնորհակալութիւն յայտնել Հայաստանի Հանրապետութիւնում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Վյաչեսլավ Եւգենիի Կովալենկոյին, ով նախաձեռնեց այս նախագիծը և նրա իրականացումը դարձրեց իր ամենօրեայ խնդիրը, ինչպէս նաև` Հայաստանի Հանրապետութեան Շիրակի և Ռուսաստանի Դաշնութեան Ուլյանովսկի մարզերի վարչակազմերին, որոնց համագործակցութեան շրջանակում էլ ստորագրւել էր այս յուշահամալիրի վերականգնման մասին համաձայնագիրը: Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել «Պատւի գործ» բարեգործական հիմնադրամին, ճարտարապետներին, քանդակագործներին, շինարարներին, բոլորին, ովքեր մասնակցել են այս ազնւաբարոյ գործի իրականացմանը:
Իսկապէս, ով չի յիշում անցեալը` նա չունի ապագայ: Այստեղ` «Պատւոյ Բլուր»-ում, վերականգնւել է ռուս սպաների յուշարձանը, որը պայթեցւել էր 1919 թ. Կարսում` պատմական իրադարձութիւնների ցաւալի զարգացումների հետևանքով սահմանի այն կողմում յայտնւած քաղաքում: Մենք յարգում ենք մեր պատմութիւնը, յարգում ենք զինւորների յիշատակը, ովքեր իրենց վերջին հանգրւանը գտան հայկական հողում:
Հայ-ռուսական բարեկամութեան պատմութիւնը, որը կարելի է բնութագրել որպէս երկու ժողովուրդների մշտական մերձեցում, հարուստ է հերոսութեան, ընդհանուր նպատակի և ընդհանուր յաղթանակի համար ինքնազոհութեան օրինակներով: Մենք յիշում և յարգում ենք գեներալներ Նիկոլայ Մուրավյովի, Միխայիլ Լորիս-Մելիքովի, Արշակ Տէր-Ղուկասովի և Միխայիլ Սկոբելևի, Յակով Ալխազովի և Կոնստանտին Կոմարովի սխրանքը: Մեր պատմության այս էջերը ձևաւորեցին վստահութեան և զորաւիգ լինելու յատուկ ոգի, որն այսօր էլ պայմանաւորում է Հայաստանի և Ռուսաստանի յարաբերութիւնները:
Հէնց այդ բարձր ոգին և պատմական դժւարին փորձութիւններով ստուգւած բարեկամական յարաբերութիւններն են եղել այն անսպառ ուժի, արիութեան և հերոսութեան հիմքում, որոնք դրսևորեցին մեր հայրերը և պապերը` պաշտպանելով Կուրսկի աղեղը, ճեղքելով Լենինգրադի պաշարման օղակը, ազատագրելով Եւրոպայի երկրները և ժողովուրդներին: Մենք հպարտանում ենք նրանով, որ Հայաստանի և Արցախի ազատատենչ զաւակները եղել են այդ մարտիկների աւանգարդում` դրսևորելով իրենց խիզախութիւնը ռազմի դաշտում: Ես հպարտ եմ, որ երկու համաշխարհային պատերազմների ճակատագրական տարիներին Հայաստանի ժողովուրդը մարտնչում էր պատմութեան ճիշտ կողմում: Այսօրւայ միջոցառումը ես համարում եմ ազատութեան և արդարութեան յաղթանակի համար ուս ուսի մարտնչած բոլոր զինւորների հանդէպ անկեղծ երախտագիտութեան նշան:
Յարգելի բարեկամներ,
Այսօր հայ-ռուսական յարաբերութիւնները, առանց չափազանցութեան, անկեղծ բարեկամութեան և փոխադարձ յարգանքի օրինակ են: Մեր ռազմավարական գործընկերութիւնը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնական շահերին` Հայաստանի և Ռուսաստանի հետագայ զարգացմանը, մեր տարածաշրջանում անվտանգութեան և կայունութեան ամրապնդմանը: Հայ-ռուսական ռազմաքաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցութիւնը դինամիկ և յաջող կզարգանայ շնորհիւ այն դրական ազդակների, որոնք նա ստանում է մեր ժողովուրդներից և մեր երկրների կառավարութիւններից:
Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցութիւնը մենք դիտարկում ենք որպէս մեր տարածաշրջանի անվտանգութեան և կայունութեան ապահովման ամենակարևոր և անփոխարինելի բաղադրիչ: Մենք գիտակցում ենք, որ փոխյարաբերութիւնների այսպիսի մակարդակը ենթադրում է պատմական պատասխանատւութիւն ինչպէս մեր ապագայ սերունդների, այնպէս էլ տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդների առջև: Հայաստանը միշտ եղել է վստահելի դաշնակից և գործընկեր: Ապագայում էլ մեր խօսքի և գործի միջև անհամապատասխանութիւն չի լինի:
Հայ-ռուսական փոխըմբռնումն ունի խոր և ամուր պատմական արմատներ: Դրանց շնորհիւ էլ մենք այստեղ ենք` այս յուշահամալիրի մօտ: Եւ մեր շարժիչ ուժը ոչ թէ այսրոպէական զգացմունքները կամ անցեալի իներցիան է, այլ մեր երկարաժամկէտ ազգային շահերի գիտակցումը և դրանց հետևողական իրականացումը: Սա մեզ նաև թոյլ է տալիս համարժէք արձագանքել ժամանակակից աշխարհի ոչ միանշանակ շատ մարտահրաւէրներին: Հէնց այս ըմբռնումով էլ մենք այսօր ստորագրեցինք Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայութեան ժամկէտի երկարացման մասին արձանագրութիւնը և ընդլայնեցինք դրա պատասխանատւութեան ոլորտը:
«Պատւոյ Բլուրը» Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամութեան ևս մէկ խորհրդանիշ է: Ես վստահ եմ, որ այստեղ միշտ կլինեն թարմ ծաղիկներ, վառ` ինչպէս մեր յարաբերութիւնների պատմութիւնը: Յիշելով մեր հերոսներին` մենք պէտք է խաղաղութեան և արարման կոչով դիմենք մեր երիտասարդ սերնդին.
Արժանի´ եղէք նահատակւածների յիշատակին: Յավե'րժ արժանի»:
«Պատւոյ Բլուր» յուշահամալիրի բացման արարողութեանը ելոյթով հանդես է եկել նաև ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը:ՀՀ և ՌԴ նախագահները ծաղկեպսակ են դրել «Պատւոյ Բլուրում» ռուս սպաների յիշատակի յուշարձանին, արծաթափայլ եղևնի են տնկել յուշահամալիրի տարածքում, այցելել այնտեղ գտնւող ռուսական մատուռ:
Նախագահ Սերժ Սարգսեանը և Դմիտրի Մեդվեդևը Գիւմրիից վերադարձել են Երևան` մասնակցելու Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան անդամ-երկրների ղեկավարների այսօր մեկնարկող ոչ պաշտօնական գագաթնաժողովին:
ԱՅՍՕՐ, 17:25
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment