No problem!

Ասում է Դաւութօղլուն, բայց պատւիրակութիւն է

ուղարկում Վաշինգտոն



15:29 • 19.08.10
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն յայտարարել է, որ Անկարա–Վաշինգտոն յարաբերութիւններում որևէ խնդիր չկայ։ Այս մասին հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը։Պարբերականը, այդուհանդերձ, կասկածի տակ է առնում Դաւութօղլուի այս վստահութիւնը՝ նկատելով, որ նա պատրաստւում է պատւիրակութիւն ուղարկել Վաշինգտոն։
Մասնաւորապէս, թերթի տւեալներով, Վաշինգտոն կուղևորւի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխաւորած պատւիրակութիւնը, որն ԱՄՆ վարչակազմից կխնդրի օգնել իրենց ԱՄՆ Կոնգրէսի հետ Անկարայի յարաբերութիւնները բարելաւելու հարցում։ Թերթը նկատում է, որ ԱՄՆ Կոնգրէսում Անկարայի դիրքերը թուլացել են Իսրայէլի հետ օրեցօր վատթարացող և Իրանի հետ ջերմ յարաբերութիւնների պատճառով։
Բացի դրանից, թրքական պատւիրակութիւնն ԱՄՆ պաշտօնեաներին կփորձի բացատրել, որ Թուրքիայի արտաքին քաղաքականութեան առանցքը չի փոխւում։

Tert.am

0 Պատգամ: