ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարները ուղեւորւել են

Սեւան` «Հարսնաքար»




Օգոստոս 20, 2010 22:29
Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) անդամ-երկրների ղեկավարները Կազմակերպութեան ոչ պաշտօնական գագաթնաժողովի աւարտից յետոյ մեկնել են Սեւան: Նրանք «Հարսնաքար» համալիրում երկկողմ հանդիպումներ կունենան եւ կշարունակեն աշխատանքային քննարկումները:
Աւելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 20-22-ին Հայաստանում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտօնական գագաթաժողովը: Երեւան են ժամանել ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահները. Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Գագաթաժողովին չի լինի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երեւան է ժամանել գագաթաժողովից երկու օր շուտ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է օգոստոսի 19-ին՝ պետական այցով:
ՀԱՊԿ-ն ստեղծւել է ԱՊՀ երկրների կողմից Հաւաքական անվտանգութեան պայմանագրի հիման վրայ, ստորագրւած 1992թ. մայիսի 15-ին: Վրաստանն ու Ադրբեջանը եւս ստորագրել են պայմանագիրը, որն ուժի մէջ է մտել 1994թ,: 5 տարի անց Ադրբեջանը, Վրաստանն ու Ուզբեկստանը հրաժարւեցին կրկին ստորագրել պայմանագիրը, եւ մտան ՎՈՒԱՄ-ի մէջ: Հետագայում, սակայն, Ուզբեկստանը դուրս եկաւ ՎՈՒԱՄ-ից եւ 2006թ. վերադարձաւ ՀԱՊԿ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: