Աբդուլլահ Գիւլը հանդիպել է նահատակ
Հրանտ Դինքի եղբօր հետ
Օգոստոս 21, 2010 11:38
Թուրքական իշխանութիւնների կողմից Մարդու իրաւունքների եւրոպական դատարան ուղարկած նահատակ Հրանտ Դինքի դէմ խայտառակ պաշտպանական ճառից յետոյ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը, Թարաբյա նախագահական պալատում ընդունել է 2007-ին սպանւած Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի եղբօրը։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Հրանտ դինքի եղբօրը՝ Խոսրով Դինքին, Թուրքիայի նախագահն էր հրաւիրել հանդիպման։ Հանդիպմանը Խոսրով Դինքը եկել էր տաքսիով 18։15-ի սահմաններում եւ նախագահական պալատի դարպասների մօտից ոտքով քայլել մինչեւ պալատ։
Մօտ 55 րոպէ տեւած հանդիպումից յետոյ Խոսրով Դինքը լրագրողներին յայտնել է. «Մասնաւոր խնդիրներ քննարկեցինք, խօսեցինք։ Սա տառապանքները եւ ցաւերը կիսող հանդիպում էր», յաւելելով, որ այլ հարցերի չի կարող պատասխանել եւ նախագահականին պատկանող մեքենաներից մէկով հեռացել է նախագահական պալատից։
Խոսրով Դինքն աւելի վաղ յայտարարել էր, որ իր արիւնը սառել էր, երբ ծանօթացել էր Հրանտ Դինքի դէմ պետական պաշտպանական ճառին, որի մէջ նշւում է, թէ Հրանտ Դինքը վիրաւորել է թիւրքականութիւնը եւ ազգային ատելութիւն սերմանել։
Նշենք, որ օրեր առաջ Բաքու կատարած պաշտօնական այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը 3 անգամ յայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացի Հրանտ Դինքն սպանւեց, որովհետեւ պետութիւնն անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չէր իրականացրել:
Գիւլից յետոյ արդարացաւ նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն՝ ասելով, թէ ինքն անձամբ ճանաչել եւ յարգել է մտաւորական Հրանտ Դինքին։ «Երբ լսեցի Հրանտ Դինքի դէմ պետութեան պաշտպանական ճառը, շատ տխրեցի։ Այդ պաշտպանական ճառը ես չեմ ստորագրել, ես չէի տեսել այն, քանի որ արտասահմանում էի»-նշել էր Դաւութօղլուն։
Յիշեցնենք, որ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքը, սպանութիւնից մէկ շաբաթ առաջ դիմել էր Մարդու իրաւունքների եւրոպական դատարան՝ բողոքարկելու թուրքական դատարանի որոշումը, որով ինքը դատապարտւել էր։ Դինքի սպանութիւնից յետոյ նրա ընտանիքը եւս մէկ դատական հայց է ներկայացրել թուրքական իշխանութիւնների դէմ, մեղադրելով նրանց Դինքի սպանութիւնը չկանխելու համար: Թուրքիայի կառավարութիւնը, Մարդու իրաւունքների եւրոպական դատարան ուղարկած պաշտպանական թէզում նշել էր, թէ Հրանտ Դինքը վիրաւորում էր թիւրքականութիւնը եւ ատելութիւն քարոզում, որը գրգռում էր ժողովրդին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment