Աւարտւել է Դմիտրի Մեդվեդեւի պետական
այցելութիւնը Հայաստան
Օգոստոս 21, 2010 19:07
Օգոստոսի 21-ին աւարտւել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան: ՌԴ նախագահն եւ նրա տիկինն արդէն մեկնել են Երեւանից: Օդանաւակայանում նրանց ճանապարհել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օգոստոսի 19-ին սկսւած պետական այցի ընթացքում ստորագրւել է 5 միջպետական պայմանագիր, որոնցից հիմնականը Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկէտը 49 տարով երկարաձգելու մասին պայմանագիրն է եւ Մեծամօրի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մասին համաձայնագիրը:
Դմիտրի Մեդվեդեւը այցելել է Ծիծեռնակաբերդ եւ յարգել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը, ինչպէս նաեւ մասնակցել է Գիւմրիում ռուս սպաների յիշատակին նւիրւած «Պատւոյ Բլուր» յուշահամալիրի հանդիսաւոր բացմանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment