Եթէ Ադրբեջանը յարձակւի Ղարաբաղի վրայ,
ապա գործ կունենայ Ռուսաստանի հետ
Օգոստոս 20, 2010 18:05
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը յստակ յայտարարեց, որ եթէ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կողմից ռազմական վտանգի տակ յայտնւի, ապա Ռուսաստանը կկատարի դաշնակցի իր պարտականութիւնները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցութեան քարտուղար Էդւարդ Շարմազանովը: Նրա խօսքով՝ ՌԴ նախագահի այդ յայտարարութիւնը բաւական յստակ ու պարզ կերպով արտայայտում է ՌԴ դիրքորոշումը:
«Սա մեսիջ է Ադրբեջանին այն մասին, որ Ռուսաստանի համար ընդունելի չէ ռազմատենչ հռետորաբանութիւնը եւ այդ երկիրը դէմ է ԼՂ խնդրի ռազմական կարգաւորմանը»,-ասաց Շարմազանովը: Նա կարծիք յայտնեց, թէ ՌԴ նախագահի յայտարարութիւնը նշանակում է, որ Հայաստանը կարող է յենւել Ռուսաստանի վրայ: «Հայաստանը հանդիսանում է ԼՂՀ-ի պաշտպանը, Ռուսաստանն, իր հերթին, հանդիսանում է Հայաստանի դաշնակիցը, եւ պատերազմի դէպքում նրա զինւած ուժերը կմասնակցեն պատերազմական գործողութիւններին»,-ընդգծեց նա:
Նշենք, որ Դմիտրի Մեդվեդեւը օգոստոսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թէ ինչպիսի՞ն կլինեն Ռուսաստանի գործողութիւները ԼՂ ժողովրդի գոյութեանը սպառնացող վտանգի դէպքում, ասել է, թէ Ռուսաստանի դերը, որպէս տարածաշրջանում տնտեսական եւ ռազմական առումով ամենահզօր երկիր, խաղաղութեան եւ կայունութեան ապահովումն է: «Ռուսաստանը լրջօրէն է վերաբերւում ՀԱՊԿ շրջանակներում իր ստանձնած պարտաւորութիւններին»,- ընդգծել է Դմիտրի Մեդվեդեւը՝ յաւելելով, որ Մոսկւան չէր ցանկանայ 90-ականների իրադարձութիւնների կրկնութիւնը Ղարաբաղեան հակամարտութեան գօտում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment