«Հեքիաթների աշխարհում»`
Մանուկների նկարներով
Այսօր Գեղագիտական ազգային կենտրոնի պատկերասրահը լի էր մանուկներով ու մանուկների կողմից ստեղծւած հեքիաթ-աշխարհով: Կենտրոնը ՀՀ կրթութեան ու գիտութեան նախարարութեան հետ համատեղ ներկայացնում էր «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցոյթ-փառատօնը:
Նշենք, որ ամիսներ առաջ յայտարարւեց «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական առաջին մրցոյթ-փառատօնի կազմակերպման մասին: Փառատօնին մասնակցելու հայտեր կարող էին ներկայացնել Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների, ինչպէս նաև Սփիւռքի 6-12 տարեկան Հայ մանուկները, ովքեր ներկայացնելու էին իրենց ստեղծագործութիւնները` հայկական հեքիաթների թեմաներով ու մոտիւներով:
Մրցոյթի կազմակերպիչները ներկայացւած շուրջ 1000 աշխատանքներից ընտրեցին լաւագոյնները, որոնցից շուրջ 180-ը ներկայացւեց այսօր:
Կազմակերպիչների խօսքերով` ցուցադրւած նկարներից կէսի հեղինակները աւելի քան 25 երկրներից Սփիւռքի Հայ մանուկներն են:
Նշենք, որ կենտրոնը մրցոյթ-ցուցահանդէսի ընտրական փուլն անցած նկարները կցուցադրի մինչև սեպտեմբերի 21-ը: Սեպտեմբերի 21-ին կյայտարարւեն յաղթող նկարներն ու յաղթած մանուկների անունները:
Չնայած փառատօնն առաջին անգամ է կազմակերպւում Հայաստանում, սակայն կազմակերպիչներն այնքան ոգևորւած են, որ յոյս յայտնեցին, որ այն կդառնայ ամենամեայ` նպաստելով Հայաստան-Արցախ-Սփիւռք կապի ամրացմանը:

ԱՅՍՕՐ, 13:49
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment