Հայաստանում
Թուրք
Լրտեսներ
Կան
Օգոստոս 24, 2010 10:35
«Իրաւունք» թերթի ունեցած հաւաստի տեղեկութիւններով՝ Հայաստանում յայտնաբերւել է պարսկահայի անւան տակ ներկայացող թուրք կամ ադրբեջանցի: Ենթադրաբար դա մէկն է նախկին հայաստանաբնակ թուրքերից, որոնք ժամանակին յայտնի պատճառներով հեռացան Հայաստանից:
«Տւեալ անձնաւորութեան թուրք լինելու լրջագոյն կասկածների փաստը հաստատեց նաեւ պետութեան անվտանգութեան համակարգի հետ առնչւող մեր բարձրաստիճան զրուցակիցը՝ խոստանալով, որ անձամբ է ստուգելու, որ կասկածները մինչեւ վերջ ստուգւեն եւ իրականացւեն համապատասխան գործողութիւնները»,- նշում է թերթը եւ յաւելում, որ «այս դէպքը լիովին համահունչ է տեւական ժամանակաշրջան շրջանառւող այն խօսակցութիւնների հետ, որ բազում նախկին հայաստանաբնակ թուրքեր են այլ երկրների հայերի անւան տակ հաստատւել Հայաստանում: Խօսքը կարող է գնալ հարիւրաւոր, անգամ հազարաւոր անձանց մասին»:
«Առաւել եւս, որ գործնականում հանդիսանում են օտարերկրեայ քաղաքացիներ, մի կողմից կարող են օգտւել դիւանագիտական աջակցութիւնից, միւս կողմից էլ մեր տեղի իրաւապահներն են գառնուկների պէս պահում իրենց՝ այն դէպքում, երբ սեփական քաղաքացիներին, յայտնի օրինակով, հասցնում են ինքնասպանութեան աստիճանի: Այս ամենից զատ՝ հայաստանաբնակ նախկին թուրքերի մի մասը խորհրդային տարիներին կամաց-կամաց հրաժարւում էր թլպատւելու սովորութիւնից, ինչը կարող է թուրք լինելու փաստը թաքցնող լաւ «ապացոյց» դառնալ նրանց համար»,- գրում է թերթը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment