Բաքւում փորձել են այրել Հայաստանի
եւ Ռուսաստանի դրօշները
Օգոստոս 23, 2010 17:05
Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպութեան» ակտիւիստների խումբը փորձել է իշխանութիւնների կողմից չարտօնւած բողոքի ցոյց կազմակերպել Բաքւում ՌԴ դեսպանատան դիմաց։
Ակցիայի մասնակիցները փորձել են այրել Հայաստանի եւ Ռուսաստանի դրօշները, սակայն ոստիկանութեան աշխատակիցները խանգարել են նրանց եւ վերցրել դրանք, յայտնում է «Ինտերֆաքսը»։ Նրանք 30 ակտիւիստների արգելել են մօտենալ դեսպանատանը։
Ոստիկանութիւնը նրանցից միայն մէկին է թոյլ տւել ռուսական դեսպանատան ներկայացուցչին յանձնել ցոյցի բանաձեւը։ Դրանում նշւել է, որ «Երեւանի եւ Մոսկւայի միջեւ ռազմական բնոյթի պայմանաւորւածութիւնները վնասում են Ռուսաստանի՝ որպէս ԼՂ խնդրի կարգաւորման անկողմնակալ միջնորդի հեղինակութեանը», հաղորդում են ադրբեջանական լրատւամիջոցները։
Ինչպէս աւելի վաղ յայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում կնքւել էին հինգ միջպետական պայմանագրեր, որոնցից հիմնականները Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայութեան երկարաձգման եւ Մեծամորի ԱԷԿ-ի նոր էներգոբլոկի շինարարութեան վերաբերեալ պայմանագրերն են եղել: Դմիտրի Մեդվեդեւը յարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին եւ ծաղկեպսակ դրել Ծիծեռնակաբերդում, ինչպէս նաեւ Գիւմրիում մասնակցել է ռուս զինւորների յիշատակին նւիրւած «Պատւոյ Բլուր» յուշակոթողի բացման արարողութեանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment