«Ադրբեջանցիները սնւում են չորրորդ
կարգի ցորէնով` անասնակերով»
Թէև գարնանային հեղեղումները մթերքի սակաւութիւն են ստեղծել Ադրբեջանում, պաշտօնական կառոյցները յայտարարում են, որ այս տարի ցորէնի հետ կապւած խնդիր չի լինելու: «Ազադլըգ»-ի այն հարցին, թէ ինչքանով է հիմնաւորւած այս լաւատեսուիւնը, տնտեսագէտ-փորձագէտ Վահիդ Մահեռամովն ասել է, որ ներկայում աշխարհում ցորէնի սակաւութեան հետ կապւած`ամենալավ սպառւող երրորդ կարգի ցորէնի շուրջ աժիոտաժ է ստեղծւել, և շատ երկրներում աճել է ցորէնի հէնց այդ տեսակի պահանջարկը: «Սակայն, ի տարբերութիւն այդ երկրների, Ադրբեջանում սեփական քաղաքացիներին սնում են չորրորդ կարգի ցորէնով պատրաստւած արտադրանքներով, ինչն անասնակեր է համարւում»,- ասել է նա:
Փորձագէտն ընդգծել է, որ աշխարհում բաւարար չափով չորրորդ կարգի ցորէն կայ, և այդ պատճառով Ադրբեջանը չի բախւի ցորէնի ներկրման խնդրին: «Ադրբեջանի կառավարութիւնը աւանդաբար պայմանագրեր է կնքում չորրորդ կարգի ցորէն ներկրելու համար:
Վրաստանում Շևառնաձէի նախագահութեան ժամանակ ևս բնակչութեանը չորրորդ կարգի ցորէնից պատրաստւած հաց էին հրամցնում: Իշխանութեան գալու պահից, Սահակաշվիլին արգելեց այդ կարգի ցորէնի ներկրումը: Ադրբեջանում ցորէնի գինը չի բարձրանայ այն պարզ պատճառով, որ այդ անորակ ցորէնի գինն արդէն այնքան բարձր է, որ էլ տեղ չկայ բարձրացնելու: Այդ ցորէնի հիմնական գնորդները մասնաւոր անասնապահական տնտեսութիւններն են: Քանի որ այդ տեսակի ցորէնը չի օգտագործւում հաց թխելու, գարեջուր կամ օղի պատրաստելու համար, նրա պահանջարկն այնքան էլ բարձր չէ: Կառավարութիւնն էլ այդ ցորէնը դրսում էժան գնելով` բերում և թանկ վաճառում է իր ժողովրդի վրայ: Այս տարւայ ցորէնի պակասը կառավարութեան օգտին է, քանի որ ներկրումից կարող են բաւականաչափ փող աշխատել»,- ասել է փորձագէտը:

ԱՅՍՕՐ, 17:55
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment