«Թուրքիայի` Նախիջևանի ռազմաբազայի համար

սահմանափակումներ կան»




Սևծովեան-Կասպեան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտութիւնների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը այսօր Երևան-Մոսկւա տեսակամուրջի ընթացքում իր գործընկեր քաղաքագէտների ուշադրութիւնը հրաւիրեց այն փաստի վրայ, որ նախքան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցելութիւնը Հայաստան, Բաքւում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, ովքեր համաձայնագիր են ստորագրել: Նա նշեց, որ, անշուշտ, այդ համաձայնագիրը ներառել է նաև ռազմաքաղաքական դրոյթներ, և համոզմունք յայտնեց, որ Նախիջևանում, ամենայն հաւանականութեամբ, կտեղակայւի թուրքական ռազմաբազայ:
«Պէտք չէ մոռանալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ խօսում են պաշտօնական լեզւով և ոչ մի աւելորդ բան չեն ասում, այդ մենք է, որ պէտք է վերլուծենք ու ենթադրութիւններ անենք»,- նշեց Վ. Զախարովը, ով յայտնեց նաև, որ ռազմական հարցերի վերաբերեալ շատ դրոյթներ, հաւանաբար, մնացել են «կադրից դուրս»:
Ի պատասխան այս մտահոգութեան` Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտութիւնների բաժնի ղեկավար Սերգէյ Մինասեանը յայտնեց, որ այս մասին մամուլում տեղ գտած հրապարակումները դեռևս չեն նշանակում, որ այն կարող է իրականութիւն դառնալ:
«Շատ սահմանափակումներ կան այն բանի համար, որ Թուրքիան իր ռազմաբազան ունենայ Նախիջևանում` սկսած Թուրքիայի` ՆԱՏՕ-ին անդամակցութիւնից` վերջացրած տարածաշրջանի խոշոր խաղացողներով` Ռուսաստանով և Իրանով, որոնք շատ լուրջ հարցեր կունենան այս փաստի հետ կապւած»,- բացատրեց Ս. Մինասեանն ու յաւելեց. «Միւս կողմից, ես չեմ կարծում, որ Թուրքիան ցանկութիւն կունենայ ևս մէկ գլխացաւանք աւելացնել` կապւած Հայաստանի Հանրապետութեան հետ»:


23.08.2010, 20:53
Aysor.am


0 Պատգամ: