Ադրբեջանն է խախտել սովորական
սպառազինութիւնների կրճատման մասին փաստաթղթի
դրոյթները


17:53 • 25.08.10
Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցութեան մասին նորացւած պայմանագիրը չի խախտում 1992թ. Տաշքենդում Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի միջև սովորական սպառազինութիւնների կրճատման մասին փաստաթղթի դրոյթները։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Վաղարշակ Յարութիւնեանը, ով եղել է տաշքենդեան այդ փաստաթղթի նախապատրաստողը, ինչպէս նաև 1995թ. Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանագրի կնքման ռազմական պատւիրակութեան ղեկավարը։ Յիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի հասարակաքաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն այսօր յայտարել է, թէ Մոսկւայի և Երևանի միջև վերջին համաձայնագրի ստորագրումը խախտում է տաշքենդեան փաստաթղթի դրոյթները։
Ըստ մասնագէտի՝ տաշքենդեան պայմանագրով սպառազինութիւնների տեսակների քվոտաներն են սահմանափակւում։ Նշւում է, որ փաստաթղթի կողմ հանդիսացող երկրներիից իւրաքանչիւրը պէտք է ունենան 220 տանկ, 220 զրահամեքենայ, 275 հրէտանի, 100 ռազմական ինքնաթիռ և 50 ուղղաթիռ։ «Ադրբեջանն է այդ պայմանագիրը խախտել, և դրա մասին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը յայտարարել է Հարաւային Կովկասում։ Այդ մասին նշել է նաև ՄԱԿ-ը։ Ակնյայտ է, որ սպազինութիւններ գնելով՝ Ադրբեջանը խախտել է պայմանաւորւածութիւնը, փաստ է դա»,- ընդգծեց բանախօսը։
Վաղարշակ Յարութիւնեանի խօսքով՝ ստեղծւած իրավիճակում Հայաստանը պէտք է արտահերթ կոնֆերանս հրաւիրի և բարձրաձայնի, որ Ադրբեջանը խախտել է տաշքենդեան փաստաթղթի դրոյթները։
Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքւած ռազմաբազայի ժամկէտների վերաբերեալ նոր պայմանագիրը, ըստ բանախօսի, միայն ժամկէտներն է երկարացնում և ռազմաբազայի գործառոյթներն է փոփոխում։
Պաշտպանութեան նախկին նախարարը դրական է համարում Հայաստանում ռուսական ռազաբազայի ժամկէտների երկարացումը՝ նշելով, որ դա կայութիւն է ապահովում մեր տարածաշրջանում։ Դա Թուրքիային և Ադրբեջանին կը զսպի Հայաստանի դէմ քայլեր ձեռնարկել։
«Ադրբեջանը յոյս ունէր, որ Հայաստանը չի դիմանայ սպառազինութիւնների մրցավազքին և զիջումների կգնայ։ Սակայն այս համաձայնագիրն Ադրբեջանին կստիպի աւելի կառուցողական մօտեցում ցուցաբերել Ղարաբաղեան բանակցութիւններում»,- եզրափակեց բանախօսը։
Tert.am

0 Պատգամ: