Հայ Դատի Յանձնախումբը ԱՄՆ պետդեպին մեղադրում է
Ղարաբաղին ֆինանսական օգնութեան տրամադրումը
խոչընդոտելու համար
14:58 • 24.08.10
1988-ից ի վեր ԱՄՆ–ը Լեռնային Ղարաբաղին տրամադրել է $36 միլիոն ֆինանսական աջակցութիւն, այսինքն՝ նախատեսւած $61 միլիոնից $25 միլիոնով պակաս։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հ. Յ. Դ. Հայ Դատի Յանձնախումբը։
«Ամերիկայի հայերը երախտապարտ են ԱՄՆ Կոնգրէսին՝ Ղարաբաղին օգնութիւն տրամադրելու հարցում ցուցաբերած առատաձեռնութեան, ինչպէս նաև Արցախի բնակչութեանն օգնելու նպատակով ֆինանսավորումն ապահովելու համար»,– ասել է Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի նախագահ Քէն Խաչիկեանը։
«Հէնց Կոնգրէսի դերի և այդ օգնութեան նպատակների նկատմամբ մեր ունեցած յարգանքի պատճառով է, որ մեզ այդքան անհանգստացնում է փաստը, որ միմեանց յաջորդող ԱՄՆ վարչակազմերը չեն յարգում Կոնգրէսի մտադրութիւնները և մարդասիրական այս ծրագրի համար պատշաճ ֆինանսաւորում չեն ապահովում»,– ասել է Խաչիկեանը։
Նրա խօսքով՝ ԱՄՆ պետդեպարտամենտը, որը դեռ 1990-ականների վերջին անյաջող փորձեր էր անում՝ արգելելու Կոնգրէսին սկսել Լեռնային Ղարաբաղին աջակցութիւն տրամադրելու ծրագիրը, այսօր էլ շարունակում է արգելք հանդիսանալ ամերիկացի օրէնսդիրների յստակ արտայայտած կամքի իրականացմանը և այդ նպատակներով յատկացնում է Կոնգրէսի նախատեսածից պակաս ֆինանսական միջոցներ։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment