ԼՂ հակամարտութեան գօտում հայկական ուժերը
սեփական ուժերով հակահարւած կտան հակառակորդին
Օգոստոս 23, 2010 16:53
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցի հիմնական «մէսիջը» ՀԱՊԿ շրջանակներում պարտաւորութիւնները կատարելու յայտարարութիւնն էր, այդ թւում Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանին սպառնացող վտանգի դէպքում: Նման կարծիքի են յանգել հայ եւ ռուս փորձագէտները հեռուստակամուրջի ընթացքում:
Ընդ որում, ինչպէս նկատել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրէն Վլադիմիր Շարիխինը, Ռուսաստանի նախագահի այցը կայունացնող գործօն է դարձել, քանի որ Մեդվեդեւը մէկ անգամ եւս ընդգծել է Մոսկւայի հաւատարմութիւնը Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը: Փորձագէտն անդրադարձել է նաեւ Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողութեան ժամկէտի երկարաձգմանը՝ ընդգծելով, որ Երեւանում ստորագրւած պայմանագիրը աւելացնում է դրա աշխարհառազմավարական նշանակութիւնը:
Իրենց հերթին, Սեւծովեան-կասպիական քաղաքական եւ սոցիալական հետազոտութիւնների ինստիտուտի տնօրէն Վլադիմիր Զախարովն ընդգծել է, թէ ռազմական գործողութիւնների դէպքում ռուսական զօրքերը, այդուհանդերձ, կմիջամտեն: Իսկ դա, նրա կարծիքով, գլխաւոր մարտահրաւէրն է Բաքւի ռազմատենչ սպառնալիքներին:
Հայաստանի խորհրդարանի պատգամաւոր Հերմինէ Նաղդալեանը նշել է, թէ հեռուստակամուրջի ընթացքում չափից դուրս մեծ ուշադրութիւն է դարձւում ռազմական գործողութիւնների վերսկսման եւ ռուսական զօրքերի մասնակցութեան հեռանկարին: «Ղարաբաղեան հակամարտութեան գօտում հայկական զինւած ուժերը սեփական ուժերով հահահարւած կտան հակառակորդին»,- ասել է նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment