Ութոտնուկ Պաուլին փոխարինող են գտել՝

Կոկորդիլոս



Օգոստոս 19, 2010 12:37
Հարրի մականունով կոկորդիլոսը կանխատեսում է արել Աւստրալիայում համընդհանուր ընտրութիւնների արդիւնքների կապակցութեամբ: Ինչպէս նշում է ABC News-ը, կենդանու ընտրութիւնն ընկել է երկրի գործող վարչապետ, Լիբերիստական կուսակցութեան առաջնորդ Ջուլիա Գիլարդի վրայ:
Կոկորդիլոսին առաջարկել են հաւի երկու կտոր, որոնցից մէկի վրայ Գիլլարդի նկարն է եղել, միւսի վրայ՝ աւստրալական ընդդիմութեան առաջնորդ Թոնի Էբոտի նկարը: Հարրին ընտրութիւն կատարելուց առաջ մօտ հինգ րոպէ մտածել է:
Հարրին յայտնի է նրանով, որ ճիշտ է գուշակել ՀԱՀ-ում աշխարհի առաջնութեան եզրափակիչ հանդիպման արդիւնքը (իսպանացիները յաղթեցին հոլանդացիներին 1:0 հաշւով):
Աւստրալիայում կոկորդիլոսները յաճախ են հանդէս գալիս որպէս գուշակներ: Ընտրութիւնները Աւստրալիայում կայանալու են օգոստոսի 21-ին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: