Մեդվեդևն այսօր տիկնոջ հետ
ժամանում է Հայաստան
11:34 • 19.08.10
Այսօր պետական այցով Երևան կժամանի ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ` Սվետլանա
Մեդվեդևայի հետ:Օգոստոսի 20-ին նախատեսվում է ՀՀ և ՌԴ նախագահների առանձնազրույց, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Կստորագրվեն հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր և համաձայնագրեր: Այնուհետև տեղի կունենա Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդեւի համատեղ մամուլի ասուլիսը:
ՌԴ նախագահի պետական այցի շրջանակներում կայցելի Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության հուշահամալիր, ՀՀ և ՌԴ նախագահները կայցելեն Գյումրի` մասնակցելու «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:Պետական այցի ավարտին ՌԴ Նախագահը կմասնակցի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Tert.am
Այսօր պետական այցով Երևան կժամանի ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ` Սվետլանա

ՌԴ նախագահի պետական այցի շրջանակներում կայցելի Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության հուշահամալիր, ՀՀ և ՌԴ նախագահները կայցելեն Գյումրի` մասնակցելու «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:Պետական այցի ավարտին ՌԴ Նախագահը կմասնակցի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment