ՄԻ ԴԱՒԱՃԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Լեւոն Փանոս Դաբաղեանի ծառայութիւններից հաճոյքով օգտւում էին ոչ
միայն թրքական կուսակցական, այլ նաեւ պետական մարմինները
Սոյն թւականի հունիսի 22-ին հայաստանեան «Շանթ» հեռուստաընկերութեան` «Հորիզոն» ծրագրի գլխաւոր թողարկման կողմից ներկայացւել է տեսանիւթ Թուրքիայի քաղաքացի, հայկական արմատներ ունեցող, պատմաբան-լրագրող Լեւոն Փանոս Դաբաղեանի մասին, որի վերաբերեալ լրագրող վերլուծաբան Արտեոմ Երկեյնանի կողմից նաեւ յօդւած է հրապարակւել հայաստանյան «Նովոյէ վրեմիայ» ռուսալեզու թերթի ս.թ. հունիսի 29-ի համարում` «Մի դաւաճանի պատմութիւն» խարագրով: Կից ներկայացւում է վերը նշւած յօդւածի հայերէն թարգմանութիւնը։

Հռոմի պապից աւելի կաթոլիկ, Էրդողանից աւելի Թուրք՝ Ստամբուլի բնակիչ Լեւոն Փանոս Դաբաղեանը պատրաստւում է առաջադրել իր թեկնածութիւնը Թուրքիայում նախատեսւած առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում: Վերջերս Հայոց Ցեղասպանութեան ճանաչման միջազգային արշաւին հակազդելուն նւիրւած խորհրդաժողովում նա յայտարարել է, որ ջանքերը կը լինեն արդիւնաւէտ, եթէ միայն թուրքական քարոզչութիւնը ազգութեամբ հայերին ներգրաւի համագործակցութեան: Առաջարկելով իր ծառայութիւնները` նա հասկացնել է տւել, որ իրեն արժանի է համարում պատգամաւորական մանդատին:
Լեւոն Փանոս Դաբաղեանն արդէն մի քանի տարի է, որ աշխատում է թուրքական քարոզչութեան համար` ձգտելով ապացուցել, որ Ցեղասպանութիւն չի եղել: Մասնագիտութեամբ նա պատմաբան է, մասնագիտանում է օսմանեան պետականութեան զարգացման գործում հայերի դերի ուսումնասիրութեան մէջ:
2003 թւականին հրատարակել է «Թուրքիայի հայերի պատմութիւնը» խորագրով գիրքը: Ինչպէս այս, այնպէս էլ միւս բոլոր իր գիտական աշխատութիւններում նա հաստատում է, որ եթէ 1915 թւականին իսկապէս կոտորած լինէր, ապա դա կլինէր թուրքերի կոտորած` իրականացւած հայերի կողմից: Թուրքերը հայերի առաջ ոչ մի խնդրում մեղաւոր չեն: «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիան, ռազմական ժամանակաշրջանի պայմաններից ելնելով, ստիպւած էր տեղահանել իր տարածքում բնակւող հայերի մի մասին: Սակայն վերջինս երբեք չի իրականացրել հայերի նկատմամբ ցեղասպանութեան քաղաքականութիւն»,- գրում է Դաբաղեանը:
Նա հաստատում է, որ տեղի ունեցածի համար մեղաւոր են հենց իրենք հայերը, քանի որ թոյլ տւեցին ներքաշել իրենց ռուսների կողմից կազմակերպւած սադրանքի մէջ` հանդէս գալով նրանց դիրքերից: «Ռուսաստանը եւ Արեւմտեան աշխարհը որոշեցին օգտագործել հայերին եւ կոտրել Թուրքիայի հզօրութիւնը: Ռազմական բախումների մեծամասնութիւնը հրահրւել է հենց հայերի կողմից, որոնք Թուրքիա են տեղափոխւել Ռուսաստանից»,-հաստատում է հայկական ազգանունով թուրքական քարոզիչը: Պետական քարոզչական մեքենան յաջողութեամբ օգտագործում է կեղծ գիտնականի ակտիւութիւնը` ենթադրելով, որ հայի շուրթերով ամբողջ այս անհեթեթութիւնն աւելի համոզիչ կերեւայ:

Լեւոն Փանոս Դաբաղեանին ընդհանրապէս գործի են գցում հերթական արեւմտեան երկրի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցի քննարկման նախօրեակին: Ամէնից շատ նա աշխատեց Ֆրանսիայի սենատի կողմից Ցեղասպանութեան մասին օրէնքի ընդունումից յետոյ. Դաբաղեանը բոլոր հնարաւոր ամբիոններից աղաղակում էր, որ հայերը չեն ների Ֆրանսիային այն բանի համար, որ վերջինս յանձն է առել կռւեցնել նրանց թուրքերի հետ: Այնուհետեւ հենց այս բանի մէջ մեղադրում էր կանադացիներին, բելգիացիներին, յոյներին, հոլանդացիներին, սլովակներին, շվեյցարացիներին, լեհերին, լիտւացիներին, արգենտինացիներին, աւստրալիացիներին, շւէդներին, ամերիկացիներին ... Վերջին շրջանում նա նորից ակտիւացել է:
Վերջերս թուրքական Եալովա քաղաքում Դաբաղեանը ելոյթ ունեցաւ «Հայկական հարց-պատմական իրողութիւններ» խորագրով խորհրդաժողովի: Քանի որ շուրջ բոլորը իւրայիններ էին, այսինքն` թուրքեր, նա առաւելագոյն անկեղծ էր` ենթադրելով, որ բանավէճի մասին տեղեկատւութիւնը դուրս չի գայ խորհրդաժողովի դահլիճից: Սակայն այնտեղ ներկայ գտնւող «Հիւրիէթ» թերթի լրագրողը, թոյլ է տւել իր յօդւածում մէջբերել մի հատւած «եան»-ով վերջացող ազգանունով կեղծ գիտնականի ելոյթից:
Դաբաղեանի խօսքերը միանգամայն ակնյայտ բնութագրում են այս մարդու բարոյական կերպարը: «Եթէ նոյնիսկ հայերի հաստատումները Ցեղասպանութեան մասին ճշմարիտ են, այս հարցը ոչ մէկին չպէտք է անհանգստացնի: Ես չեմ հասկանում, թէ ինչ կապ ունի այստեղ Հայաստանը: Ես 77 տարեկան եմ: 50 տարի ծառայել եմ Թուրքիային: Մեզ դիտաւորեալ ուզում են բաժանել: Թուրքերը եւ հայերը մշտապէս ապրել են բարեկամութեամբ»,- յայտարարել է նա: Ուշադրութիւն դարձրէք` համախոհների շրջանակում Դաբաղեանը իրեն թոյլ է տալիս ընդունել, որ Ցեղասպանութիւնն իրականում եղել է: Սակայն իր առաջադրանքը դրանից նա չի փոխում. իր առաքելութիւնն է` ապացուցել աշխարհին, որ հայերը լպիրշօրէն խաբում են: Իր ոչ գիտական մտքերը հաստատելու համար Լեւոն Փանոս Դաբաղեանը յօրինել է հետաքրքրաշարժ մի առասպել:

Նա որոշել է բաժանել մեր ժողովրդին երկու մասի` բուն հայերի եւ «հերետիկոս հայերի» /վերջիններիս նա կրօնական վարւելաձեւերում անւանում է ռաֆիզիտներ/: Երկրորդ խմբին Դաբաղեանը անւանում է «ոչ մաքրարիւն» հայեր, որոնք ունեն հրէական ծագում, ինչպէս նաեւ կաթոլիկ հաւատքի հետեւորդներ:
Դրանց շարքում որպէս օրինակ նա բերում է Բագրատունիներին, որոնք Մովսէս Խորենացու առաջ քաշած տեսութեամբ, սերում են Յուդայական թագաւոր Դաւիդից եւ նրա որդի Սողոմոնից: Իր «Չարի խարդաւանքներ Օսմանեան կայսրութիւնում» խորագրով գրքում Դաբաղեանը հաստատում է, որ Զէյթունի 1862թ. հայկական առաջին ապստամբութիւնը կազմակերպւել է ոչ թէ «մաքուր» հայերի կողմից, այլ Բագրատունիների հետնորդների կողմից, որոնց հրահրում էին ապստամբութեան ֆրանսիացիների կողմից ուղարկւած Հայ կաթոլիկները:

Իսկ ապստամբութեան պարտութիւնը նա բացատրում է այն հանգամանքով, որ «մաքրարիւն» Հայ Գրիգորյանականները «չէին աջակցում ապստամբներին` պահպանելով հաւատարմութիւնը Օսմանեան կայսրութեան նկատմամբ»: Այսինքն` համաձայն հեղինակի` կան երկու տեսակի հայեր` «ոչ ճշմարիտներ», որոնց շարքին հաւանաբար պէտք է դասել Անդրանիկին, Գէորգ Չաուշին, Աղբիւր Սերոբին եւ «ճշմարիտներ», որոնց շարքին, պէտք է գիտակցել, որ դասւում է Լեւոն Փանոս Դաբաղեանը: Դէ ինչ, ես անձամբ կարծում եմ, թէ կարող եմ հպարտանալ, որ Դաբաղեանն ինձ դասում է «ոչ ճշմարիտ» հայերի շարքին, քանի որ լինել նրա հետ մի խմբում ինձ համար կլինէր ուղղակի նւաստացուցիչ:
Իսկ ո՞րն է իրականում հայկական ազգանունով եւ թուրքական հոգով այս տարօրինակ մարդու շարժիչ ուժը: Նրա գործողութիւնների շարժառիթներն այնքան էլ դժւար չէ հասկանալ, եթէ ծանօթանանք վերջինիս կենսագրութեանը: Ինձ յաջողւել է պարզել, որ դեռեւս 1960-ական թթ. կէսերին Լեւոն Փանոս Դաբաղեանը մտել է ազգայնական շարժման արմատական կուսակցութեան շարքերը: Աւելին, նա գտնւում էր դրա ռազմականացւած թեւում` «Գորշ գայլեր» խմբաւորման մէջ, որը հռչակ է ձեռք բերել բազմաթիւ արիւնօտ ահաբեկչական գործողութիւններով` զրկելով Թուրքիայում, եւրոպայում եւ Ամերիկայում հազարաւոր մարդկանց կեանքը: «Գորշ գայլերի» գործողությունների թւում է նաեւ Հռոմի Պապ Յովհաննէս Պօղոս երկրորդի դէմ մահափորձը: Լեւոն Փանոսը ծանօթ է եղել Մեհմետ Ալի Աղջայի հետ, որը ազատազրկւած է եղել 19 տարի` Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի դէմ մահափորձի համար: Լինելով «Գորշ գայլեր»-ի ակտիւիստ, Դաբաղեանը սկսել է տպագրել ազգայնական մամուլում իր կեղտոտ հակահայկական ակնարկները, որոնցում հերքւում էր Հայոց Ցեղասպանութեան փաստը: Նրա նախաձեռնողականութիւնը բարձր է գնահատել հէնց խմբաւորման ղեկավար Ալփասլան Թուրքեշը:

Լեւոն Փանոս Դաբաղեանի ծառայութիւններից հաճոյքով օգտւում էին ոչ միայն կուսակցական, այլ նաեւ պետական մարմինները: Երկու տարի առաջ Թուրքիայի կրթութեան նախարարութեան մի շարք շրջանային կառոյցներ, մասնաւորապէս` Ադանայի շրջանի լուսաւորութեան վարչութիւնը, յանձնարարեցին հանրակրթական դպրոցների աշակերտներին արտադասարանային ընթերցման համար Դաբաղեանի կեղծ գիտական աշխատութիւնները` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի քայքայիչ գործունեութեան մասին: Յայտնի է, որ այսպէս կոչւած «պատմաբանի» գրած շատ գրքեր հրատարակւել են պետական միջոցներով: Որպէս օրինակ` «Աբդուլ Համիդի կառավարման օսմանեան շրջանը» գրքի հրատարակումը կատարւել է պատմաբանների պետական ընկերակցութեան միջոցներով, որը համարւում է Հայերի Ցեղասպանութեան մերժման թուրքական քաղաքականութեան գլխաւոր գաղափարական կենտրոնը:
Նոյն այդ կառոյցից Դաբաղեանը, հաւանաբար, ստացել է հոնորարն իր աշխատութեան համար, գումար, որը տեղին է համեմատել Աստւածաշնչեան երեսուն արծաթների հետ: Այդ ամենով հանդերձ, Դաբաղեանը հիմք ունի կարծելու, որ թուրքական հայրենիքում նրան գնահատում են առաւել պակաս, քան նա դրան արժանի է: Նոյնիսկ անձնազոհ գործունէութեան համար պատգամաւորի մանդատ չեն նւիրել:
Մէկ անգամ նա արդէն փորձել է իր թեկնածութիւնը դնել մեջլիսի համար ազգայնական շարժում կուսակցութիւնից, սակայն քւէարկողները նրան քւէ չտւեցին: Հաւանաբար, սա հէնց այն դէպքն է, երբ դաւաճաններից խորշում են նոյնիսկ նրանք, ում համար վերջիններս աշխատում են: Բայց Լեւոն Փանոս Դաբաղեանն իր 77 տարեկան հասակում չի կորցնում յոյսն առ այն, որ մի գեղեցիկ օր կը յայտնւի խորհրդարանում:

Իսկ մինչ այդ մնում է վաճառել իրեն հնարաւորինս թանկ: Մայիս ամսւայ վերջին քեմալականների միութեան եւ «Ազգայնական օջախ» կազմակերպութեան կողմից կազմակերպած խորհրդաժողովին Դաբաղեանը հանդէս եկաւ հետաքրքիր նախաձեռնութեամբ. նա կոչ արեց թուրք ղեկավարներին իշխանութեան մէջ ընդգրկել թուրքական հայրենիքին նւիրեալ հայերին, որպէսզի նրանք կարողանան բարձր ամբիոններից խօսել Ցեղասպանութեան ընդունման անթոյլատրելիութեան մասին: Նա ակնարկեց նաեւ, որ այդ դերում շատ լաւ պատկերացնում է հէնց իրեն:
Ինչեւէ, գուցէ իրօք հեռու չէ այն օրը, երբ Եւրախորհրդի Խորհրդարանական ասամբլեայի ամբիոնից թուրքական պատւիրակութեան անունից ելոյթ կունենայ հայ, որը կպատմի աշխարհին այն մասին, որ տարածաշրջանի բոլոր դժբախտութիւնների մեղաւորն իր հայրենակից հայերն են: Փորձեք գուշակել, թէ ինչ է այդ մարդու ազգանունը...

Արտեոմ Երկանեան
0 Պատգամ:
Post a Comment