Բաքուն «Հայկական ուսումնասիրութիւնների կենտրոն» է
ստեղծում հակահայ քարոզչութիւն իրականացնելու
համար
17:05 • 24.08.10
Բաքւի պետական համալսարանում առաջիկայ օրերին կսկի գործել Հայկական ուսումնասիրութիւնների գիտական կենտրոն։ Այդ մասին այսօր Trend գործակալութեանն ասել է համալսարանի տեղեկատւութեան և մամուլի բաժնի ղեկավար Փարվանա Իբրահիմովան։
Ըստ նրա՝ Կենտրոնը զբաղւելու է «հայկական հարցի պատմական և ժամանակակից խնդիրների ուսումնասիրութեամբ, ինչպէս նաև Հայաստանում կատարւող հասարակաքաղաքական գործընթացների մասին Ադրբեջանի հասարակութեանն իրազեկելով»։
Կենտրոնի գործունէութիւնը կապւած է լինելու հայկական սփիւռքի և հայկական պետութեան գաղափարախօսական գործունէութեան հետ, որի դէմ կենտրոնը, Իբրահիմովայի խօսքերով, մի շարք միջոցառումներ է կազմակերպելու։
Ըստ նրա՝ կենտրոնում նախատեսւում է հաւաքել հայերէն լեզւին տիրապետող հետազոտողներ, մշակել ընդհանուր հայեացակարգ և հետևել դրան։
«Կենտրոնը կհամակարգի հայալեզու մամուլի, ինտերնետ կայքերի և հեռուստատեսութեան նիւթերը, որոնց հիման վրայ էլ կպատրաստի վերլուծական աշխատանքներ։ Կենտրոնի համար առանձին կայք է ստեղծւելու, ինչպէս նաև գիտական ամսագիր է թողարկւելու։ Այս թեմային առնչւող բոլոր գիտական ուսումնասիրութիւններն ու յօդւածները թարգմանւելու են տարբեր լեզուներով և տարածւելու են»,–ասել է Իբրահիմովան։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment