Որտեղ է իջևանել Լուկաշենկոն
և ինչով է զբաղւել Երևանում.
Նոր մանրամասներ
15:36 • 22.08.10
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայաստանեան այցի աւարտից յետոյ բելառուսական լրատւամիջոցները որոշ ման
րամասներ են տարածել այդ այցի վերաբերեալ:
Յիշեցնենք, որ Լուկաշենկոն Երևան էր եկել ՀԱՊԿ ոչ պաշտօնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, սակայն միւս հիւրերից երկու օր շուտ էր ժամանել:
Ինչով էր զբաղւում Լուկաշենկոն Երևանում, և որտեղ էր նա իջևանել, պարզ չէր: Որոշ հայկական լրատւամիջոցներ հաղորդում էին, թէ նա ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի հիւրն է:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Վիկտոր Սողոմոնեանը հաստատել էր միայն այն տեղեկութիւնը, որ Ռոբերտ Քոչարեանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Երևանում:
Այժմ, Լուկաշենկոյի այցի աւարտից յետոյ, բելառուսական լրատւամիջոցները հաղորդում են, որ Երևանում նա բնակւել է Ազգային անվտանգութեան ծառայութեան Ընդունելութիւնների տան ապարտամենտներում:
Ինչպէս գրում է Немецкая волна-ն, բոլոր այն կասկածները՝ կգայ՞ Լուկաշենկոն Հայաստան թէ ոչ, ցրեց հէնց ինքը Լուկաշենկոն՝ Երևան ժամանելով միւսներից երկու օր շուտ: Այդ ընթացքում նա համատեղեց հաճելին և օգտակարը:
Ըստ աղբիւրի, Լուկաշենկոն այցելել է Սևան, գնահատել հայերի խոհարարական արւեստը:
Բելառուսի հեռուստա–ռադիո–ընկերութիւնը հաղորդում է, որ Լուկաշենկոն այցելել է «Արարատ» կոնեակի, գինու, օղու գործարան՝ գործարանի սեփականատէր, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավար Գագիկ Ծառուկեանի ուղեկցութեամբ:
Այցի ընթացքում ձեռք է բերւել համաձայնութիւն՝ Բելառուսում գործարանի մասնաճիւղ բացելու վերաբերեալ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկեանի մամուլի խօսնակ Խաչիկ Գալստեանը Tert.am-ի հետ զրոյցում հաստատեց այս տեղեկութիւնը: «Պարոն Լուկաշենկոն պարոն Ծառուկեանին առաջարկեց, որ գործարանի մի մասնաճիւղ էլ բացւի Բելառուսում»,- ասաց Գալստեանը՝ աւելացնելով, որ դրա շուրջ կողմերի միջև ձեռք է բերւել համաձայնութիւն:
Լուկաշենկոն Ծառուկեանի ուղեկցութեամբ այցելել է նաև հայ-բելառուսական առևտրի տուն, որի բացումը նախատեսւած է առաջիկայում: Այստեղ, ինչպէս հաղորդում է բելառուսական Комсомольская Правда-ն, վաճառւելու է աւելի քան 1600 անուն բելառուսական արտադրութեան ապրանք:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment