Ադրբեջանը թույլ չի տւել Աֆղանստանից Հայաստան

թռչող ՆԱՏՕ-ի ինքնաթիռին մտնել իր օդային տարածք




Օգոստոս 18, 2010 20:32
Ադրբեջանը թոյլ չի տւել Աֆղանստանից Հայաստան թռչող գերմանական ինքնաթիռին մտնել իր օդային տարածք: Բանն այն է, որ ինքնաթիռը Երեւան էր տեղափոխում Աֆղանստանի Կունդուզի նահանգում գերմանական հրամանատարութեան ներքոյ իրենց ծառայութիւնը աւարտած Հայ խաղաղապահների հերթափոխը:
ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնում NEWS.am-ի աղբիւրները յայտնում են, որ ինքնաթիռը պէտք է Երեւանում վայրէջք կատարեր այսօր երեկոյան ժամը 20:30-ին, սակայն այն Երեւանի փոխարէն ուղեւորւել է գերմանական Քիւոլն քաղաք, որտեղից նոր մեր խաղաղապահները կուղեւորւեն Հայաստան:
Նշենք, որ դա ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանում միջազգային ուժերի գործողութիւնների համար փոխադրումներ կատարող մարդատար ինքնաթիռն է:
Այս միջադէպը, ՀՀ ՊՆ-ում գնահատել են որպէս Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթացը խոչընդոտելու, նաեւ դէպի Աֆղանստան փոխադրումների համար ՀՀ օդային տարածքի եւ օդանաւակայանների օգտագործման հնարաւորութիւնները սահմանափակելու փորձ։ Ներկայումս հայկական կողմը քննարկում է համարժէք քայլերի դիմելու, մասնաւորապէս, Բաքւում վայրէջք կատարող ռազմական նշանակութեան բեռներ տեղափոխող ինքնաթիռներին ՀՀ օդային տարածքի օգտագործման թոյլտւութիւն չտալու հարցը:
Նկատենք, որ մինչ օրս Հայաստանը որեւէ կերպ չի խոչընդոտել Թուրքիայից Ադրբեջան, ինչպէս նաեւ Ադրբեջանից Աֆղանստան մեկնող եւ վերադարձող ինքնաթիռների չւերթները:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: