Վրացական ծուղակ հայերի համար
Ցանկացած երկրի քաղաքացի, որը կը հատի Վրաստանի սահմանը առանց երկրի իշխանութիւններին իրազեկելու, քրէական պատասխանատւութեան կենթարկւի։ Այդ մասին յայտարարել է Վրաստանի ՆԳՆ տեղեկատւական վերլուծական բաժնի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին։
Ըստ նրա՝ այդ քայլերը հաւասարապէս վերաբերւում են թէ Ռուսաստանի, թէ Վրաստանի քաղաքացիներին։ Ուտիաշվիլին աւելացրել է, որ նման դէպքերը Վրաստանում յաճախակի բնոյթ են կրում։
«Աբխազիայի և Հարաւային Օսիայի սահմանը «սխալ տեղից» անցնողներին ազատազրկում է սպասւում», – գրում է Российская газета-ն։Թերթի խմբագրութիւն է դիմել ձերբակալւած, այնուհետև «Գլդանի» բանտում յայտնւած մի քանի երիտասարդների հարազատներ, որոնցից մէկը պատմել է, որ այս ամառ Երևանից Թբիլիսի մեկնած երիտասարդը առանց խոչընդոտի անցել է վրացական սահմանը, սակայն վերադառնալիս վրացի սահմանապահները նրան ձերբակալել են՝ պատճառաբանելով, որ երիտասարդը խախտել է Վրաստանի կանոնները, քանի որ նրա անձնագրում կայ «չճանաչւած պետութիւնների» կնիքը։
Սկզբում երիտասարդից պահանջել են 20 000 դոլար պետական տուգանք վճարել, սակայն շուտով զրկել են այդ հնարաւորութիւնից՝ նրան ուղարկելով «Գլդանի» բանտ։
Թերթը գրում է, որ «վրացական ծուղակն» են ընկել տասնեակ մարդիկ՝ հիմնականում հայեր։ Նրանց թոյլ են տալիս մտնել երկիր, իսկ դուրս գալիս ձերբակալում են, թէև կարող են պարզապէս արգելել այդպիսի մարդկանց մուտքը երկիր։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment