Մեդվեդվևն ու Գիւլը հեռախօսազրոյցում քննարկել են

իրավիճակն Անդրկովկասում




17:01 • 23.08.10
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Աբդուլլահ Գիւլի միջև հեռախօսազրոյց է տեղի ունեցել, որի ընթացքում երկու նախագահները քննարկել են իրադրութիւնն Անդրկովկասում։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտօնական կայքից։
Ըստ աղբիւրի՝ զրոյցի ընթացքում կողմերը քննարկել են մայիսին Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարած պաշտօնական այցի արդիւնքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների իրականացման ընթացքը, ինչպէս նաև մտքեր են փոխանակել Անդրկովկասում խաղաղութեան ու կայունութեան ամրապնդմանն ուղղւած երկու երկրների ջանքերի համակարգման վերաբերեալ։
ՌԴ նախագահն Աբդուլլահ Գիւլին նաև շնորհակալութիւն է յայտնել Ռուսաստանում բռնկւած անտառային հրդեհների մարման աշխատանքներին Թուրքիայի ցուցաբերած աջակցութեան համար։
Tert.am

0 Պատգամ: