Ազիզ Թամոյեանի գաղտնի մոլուցքը
կամ սէքս հեռախօսով
12:54 • 21.08.10
«Հրապարակ» օրաթերթն այսօրւայ համարում ուշագրաւ տեղեկութիւն է հրապարակել աշխարհի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյեանի վերաբերեալ՝ նշելով, որ նա յայտնի է որպէս կնամոլ։ Ներկայացնում ենք հատւածներ յօդւածից։
«Ասում են՝ Թամոյեանը գեղեցիկ սեռի կողքով անտարբեր չի կարողանում անցնել ու որտեղ յաջողացնում է, շոշափում է ձեռքի տակն ընկածի մարմնամասերը կամ եթէ ձեռքի տակ կին չի յայտնւում, բաւարարւում է հեռախօսով առաջարկներ անելով՝ հագուրդ տալով երևակայութեանը։ Ազիզի՝ սեքս հեռախօսով զւարճանքի վերջին փորձը նրան հասցրել է Սպանդարեանի ոստիկանութեան դուռը։
Թերթի խմբագրութիւն է դիմել 1980 թ.ծնւած Գայեանէ Տաշչեանը և պատմել, որ Արշակունեաց փողոցում՝ մամուլի շէնքի մօտ, իր ընկերուհուն սպասելիս՝ իրեն է մօտեցել Ազիզ Թամոյեանը և հարցրել. «Ինչի՞ ես կանգնել այստեղ, կարողայ՞ աշխատանք ես փնտրում»։ «Ասացի՝ այո, լաւ աշխատանք լինի չեմ հրաժարւի։ Թամոյեանն էլ ասեց՝ բա գիտէք, նախարարութիւնից մեզ հրաման ա եկել, որ ես համակարգչի գերազանց իմացութեամբ աշխատող ընդունեմ»։
Լաւ աշխատանքի հեռանկարը չկորցնելու մտայնութեամբ կինը հեռախօսի համարն է տալիս Թամոյեանին։ «Գնում եմ տուն, մօտ երկու ժամ անցնում ա, զանգում ա, բա՝ ո՞ւր հասար։ Ես էլ ասի՝ ներողութիւն, ո՞ւմ հետ պատիւ ունեմ խօսելու, բա՝ Ազիզիդ հետ»,- պատմել է Գայեանէ Տաշչեանը։ Հասկանալով, որ Թամոյեանն իրեն սէր է բացատրելու, կինը միացրել է հեռախօսի ձայնագրիչը…
Գայեանէն մեկնում է Թամոյեանի աշխատավայր։ Կաբինետի դուռը բացելուն պէս, ըստ նրա, Թամոյեանը յարձակւում է վրան։ «Դուռը բացելն ու ինձ վրայ յարձակւելը մէկ եղաւ... սկսեց բարձրաձայն ցանկութիւններ յայտնել։ Շնչակտուր, լեզուն դուրս ցցած կոմպլիմենտներ ա անում… Ես էլ դուռը բացեցի ու սկսեցի գոռալ։ Ինձ ասաւ սուս՝ մատներով գումար ցոյց տալով»,- պատմել է 29-ամեայ կինը՝ ընդգծելով, որ իր յետևից ընկած Թամոյեանին «քացով» տւել ու փռել է գետնին, ինչը ականատեսները ողջունել են ծափերով։ Դրանից յետոյ գնացել է Սպանդարեանի ոստիկանութիւն՝ վիրաւորւած պատիւն ու արժանապատւութիւնը վերականգնելու։ «Այս ընթացքում անյայտ նամակներ եմ ստանում Քեարամ, Զադէ, Ասկեար անուններով, որոնք առաջարկում են խոշոր չափի գումար լռութիւն գնելու համար»։
Թերթի թղթակիցը Թամոյեանի տեսակէտն էլ է լսել, սակայն նա բոլորովին այլ պատմութիւն է պատմել՝ նշելով, որ իբր Տաշչեանն է 1000 դոլարի պահանջով գնացել համայն աշխարհի եզդիների առաջնորդի դուռը և կնոջ, երեխաների ներկայութեամբ պահանջել։ «Էդի զրպարտանք է, եկել, փող է ուզել, չեմ տւել ու նման բան է արել։ Ես ուզում էի միջազգային կազմակերպութեան դիմել ու ասել, որ ազգային փոքրամասնութեան ղեկավարին ինչ են ուզում անեն։ Բայց ես ջղայնացած հայհոյանք եմ արել, իսկ իր պատմածը, քուրօ ջան, չեմ արել։ Դրան հովանաւորել են, կաշառել, ուղարկել իմ դուռը։ Ես հայհոյել եմ, յետոյ կատակ արել, թէ եթէ գործ չունես, արի իմ գրասենեակ։ Ես 80 տարեկան հիւանդ մարդ եմ։ Հօրս գերեզման՝ դա սուտ է»,- ասել է Թամոյեանը։
Թերթի թղթակիցը յիշեցնում է, որ ի ցաւ Ազիզ Թամոյեանի՝ տիկնոջ պատմածը հաստատող ձայնագրութիւններ կան, որոնք նա ներկայացրել է ոստիկանութիւն։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment