Հայաստանում կը կայանայ Deep Purple ռոք խմբի

մենակատար Եան Գիլանի մասին ֆիլմի պրեմիերան



Օգոստոս 20, 2010 11:21
Հայկական հեռուստաալիքներից մէկով օգոստոսի 20-ին տեղի կունենայ Pictures of home («Տան նկարները») վաւերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է լեգենդար Deep Purple ռոք խմբի մենակատար Եան Գիլանի մասին:
Ֆիլմի հիմքում 2009 թւականին ռոք երաժիշտի Հայաստան այցելութեան մասին նկարահանումներն են եւ նրա հարցազրոյցը այս տարւայ մարտին` երեւանեան բարեգործական համերգից յետոյ: Նա Երեւան էր ժամանել Armenia Grateful 2 Rock (Հայաստանը երախտապարտ է Ռոքին) նախագծի շրջանակներում:
Pictures of home-ը Deep Purple-ի ամենապայծառ հիթերից մէկն է, որը երեւանեան համերգի ժամանակ Եան Գիլանը կատարել է մի քանի անգամ: Ֆիլմի պրեմիերան նւիրւած է լեգենդար խմբի 65-ամեակին, որը Գիլանը նշել է օգոստոսի 19-ին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: