Ամերիկեան հեղինակավոր պարբերականը բացայայտել է
Բրայզային օգտին քարոզող սենատորի
և Ալիև ընտանիքի կապը
18:51 • 27.08.10
Սենատը չպէտք է յապաղի Ադրբեջանում Միացեալ Նահանգների դեսպանի պաշտօնում Մեթիւ Բրայզայի նշանակման հարցում: Այս մասին ամերիկեան հեղինակաւոր Washington Examiner պարբերականին ասել էր նախկին սենատոր Քոնրադ Բըրնզը:
Օգոստոսի 26–ով թւագրւած յօդւածում նոյն պարբերականում Մարկ Թեփսքոթն անդրադարձել է այդ հրապարակման Ամերիկայի Հ. Յ. Դ. Հայ Դատի Յանձնախմբի (ԱՀԴՀ) բուռն արձագանքին, որում յանձնախումբը որոշ մանրամասներ է հաղորդում ինչպէս Բըրնզի նախաձեռնութեան, այպէս էլ Ադրբեջանում Բրայզայի ունեցած կապերի մասին։
Այսպէս, նախկին սենատորի ներկայիս գործատուն՝ Gage Business Consulting ընկերութիւնը, հիմնադրել է Լեո Ջիակոմետօ անունով մի մարդ, որը Ադրբեջանի խոշորագոյն ընկերութիւններից մէկի՝ Silk Way Holding-ի գլխաւոր խորհրդականն է։ «Ազատութիւն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութեան հաղորդման համաձայն՝ այս ընկերութիւնը «կասկածելի կապեր ունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»։
«Օրէնքով նախագահ Ալիևն իրաւունք չունի սեփական հոլդինգներ ունենալ, այդուհանդերձ, ընտանիքի անդամների՝ օրինակ նրա 21-ամեայ դստեր վրայ այս օրէնքը չի տարածւում»,– պարբերականին ասել Հայ Դատի Յանձնախմբում։
Silk Way Holding-ը 16 ընկերութիւններից բաղկացած մեգակոնգլոմերատ է, որը, ըստ որոշ տեղեկութիւնների, տնօրինում է Իլհամ Ալիևի դուստրը` 21-ամեայ Արզու Ալիևան և որևէ տրամաբանական հիմնաւորում, թէ ինչ միջոցներով է նա ձեռք բերել միլիոնաւոր դոլարներ արժեցող այդ ընկերութիւնը, չի տրւում։
Իլհամ Ալիևը շահագրգրռւած է, որպէսզի Ադրբեջան ուղարկւի իր ընտանիքի հետ մտերիմ յարաբերութիւններ ունեցող դեսպանը, այս դէպքում՝ Մեթիւ Բրայզան: Հետևաբար, Բըրնզի ներկայիս գործատու և Ալիևների ընտանիքի գործընկեր Լեո Ջիակոմետէն նոյնպէս շահագրգռւած է հաճոյանալ Ալիևին՝ մամուլում ապահովւելով Բրայզայի նշանակմանը նպաստող հրապարակումներ:
«Իրականում պարոն Բրայզան այնքան սերտ կապեր ունի Ալիևի ռեժիմի հետ, որ Ադերբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը պարոն Բրայզայի ամուսնութեան երեք վկաներից մէկն է ... Սա թերևս ինչ–որ կերպ պատասխանում է այն հարցին, թէ Բրայզան ինչու էր խուսափում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դէմ յարձակումների համար ադրբեջանցիներին բացայայտօրէն քննադատելուց, ինչպէս նաև այն, թէ ինչով է պայմանաւորւած նրա տևական լռութիւնը (հին) Ջուղայում հայկական միջնադարեան գերեզմանոցն Ադրբեջանի կառավարութեան կողմից ոչնչացնելու փաստի առնչութեամբ։ Այո՛, ԱՄՆ–ին դեսպան հարկաւոր է Ադրբեջանում, սակայն պարոն Բրայզան պարզապէս սխալ ընտրութիւն է»,– ասւած ամերիկաան պարբերականին ասել են հայկական կազմակերպութիւնում։
ԱՀԴՀ–ի գնահատականներին արձագանքելու խնդրանքով պարբերականը դիմել է նաև Քոնրադ Բըրնզին, որը կարծիք է յայտնել՝ ասելով, թէ յանձնախումբը շատ պարզ օրակարգ ունի. ընդդիմանալ այն ամէնին, ինչը կապւած է Ադրբեջանի հետ: Նա նաև նշել է, թէ ինքը խորհրդատուի պաշտօն ունի ոչ միայն վերոյիշեալ Gage Business Consulting ընկերութիւնում, այլև մի քանի այլ ընկերութիւններում:
«Այս հարցում իմ շահերը համընկնում են ԱՄՆ–ի շահերի հետ»,– ասել է նա և աւելացրել. «Մինչ Հայաստանը խորացնում է իր կապերը Ռուսաստանի Դաշնութեան հետ և ընդարձակում ռուսական ռազմաբազաներն իր սահմաններում, Միացեալ Նահանգները, մեր իսկ ազգային շահերից ելնելով, պէտք է աշխատի Ադրբեջանի հետ»։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment