Լավրովը չի հերքել Ադրբեջանին C – 300 համակարգեր
վաճառելու տեղեկութիւնը
09:33 • 19.08.10
Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան «Ռէալպոլիտիկ» ծրագրին տւած հարցազրոյցում ՌԴ արտգործնախարարՍերգէյ Լավրովը, փաստօրէն, չի հերքել Ադրբեջանին C - 300 զէնիթահրթիռային համակարգերի վաճառելու տեղեկութիւնը։
* –«Ադրբեջանին Հայաստանում առաւելապէս Հայ-ռուսական յարաբերութիւնների համատեքստում ակտիւօրէն քննարկւում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C - 300 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի հարցը: Ի դէպ, Ադրբեջանը, գաղտնիք չէ, որ մշտապէս հանդէս է գալիս նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքներով: Ի՞նչ կասէք այս առիթով» հարցին ՌԴ արտգործնախարարը պատասխանել է։
*** – «Գիտէք, S - 300 զենիթահրթիռային համակարգերը տագնապի ինչ-որ խորհրդանիշ են դարձել: Այժմ Ադրբեջանի առիթով են որոշակի խօսակցութիւններ սկսւել, աւելի վաղ նման խօսակցութիւններ կային նաև Իրանի պարագայում: Այժմ այլ երկրների առումով էլ են նման խուճապային կարծիքներ հնչում, թէ եթէ որևէ երկիր ստանա C - 300 համակարգերը, դա կապակայունացնի իրադրութիւնը: Սակայն եկէք չմոռանանք, թէ իրենցից ինչ են ներկայացնում C - 300 զենիթահրթիռային համակարգերը, դրանք պաշտպանական սպառազինութիւններ են` կոչւած պաշտպանելու համապատասխան տարածքը դրսի հրթիռային յարձակումներից: Ահա և վերջ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք C – 300 համակարգերը, ինչպէս և սպառազինութիւնների ցանկացած տեսակ, մատակարարում ենք միջազգային իրաւունքի նորմերին, այդ ոլորտում մեր միջազգային պարտաւորութիւններին համապատասխան, ինչպէս և արտահանման վերահսկմանն առնչւող մեր ներքին օրէնսդրութեանը համապատասխան, որը սպառազինութիւնների վաճառքով զբաղւող պետութիւնների շարքում ամենախիստերից է: Մենք երբէք զէնք չենք մատակարարում այնպիսի տարածաշրջաններ, որտեղ նման մատակարարումը կարող է ապակայունացնել իրավիճակը, լինի դա Անդրկովկասը, Մերձաւոր թէ Միջին Արևելքը, կամ մոլորակի մէկ այլ հատւած: Ուստի, իմ կարծիքով, պէտք է դիտարկել խնդրի էութիւնը, իսկ էութիւնն այն է, որ խօսքը պաշտպանական սպառազինութիւնների մասին է, որոնք մատակարարւում են բացառապէս միջազգային պայմանաւորւածութիւնների պահանջներին համապատասխան: Ես չէի փորձի դրանում իրադրութիւնն ապակայունացնող գործօն փնտրել: Պաշտպանական սպառազինութիւններն իրադրութիւնը չեն ապակայունացնում: Բացառութեամբ միայն այն դէպքերի, երբ ինչ-որ մէկը փորձում է յարձակողական սպառազինութիւն գործի դնել, պաշտպանական սպառազինութիւնները կարող են խնդիր յարուցել նրա համար, ով ուժ է ծրագրում կիրառել: Ես համոզւած եմ` տարածաշրջանում, որի մասին խօսում ենք, որևէ պետութիւն չի պատրաստւում նոր ռազմական գործողութիւններ սկսել, քանի որ դա աղէտալի կլինէր:
Իսկ այն բանում, որ ագրեսորն ամէն դէպքում իր նպատակին չի հասնի, մենք համոզւեցինք 2008թ. օգոստոսին, երբ ձեր հարևանը` պրն. Սաակաշվիլին, փորձեց Հարաւային Օսիայի խնդիրները լուծել միջազգային իրաւունքի տեսանկիւնից անընդունելի մեթոդներով: Ես համոզւած եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նման փորձեր չեն լինի, քանի որ, կրկնում եմ, ես մասնակցել եմ նախագահներ Սարգսեանի և Ալիևի հետ նախագահ Մեդվեդևի հանդիպումներին, երեք նախագահներն էլ իրենց ստորագրութիւններն են դրել փաստաթղթերի տակ, որոնք չեն թոյլատրում ուժի կիրառումը և հաւաստում են հաւատարմութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խնդիրները բացառապէս խաղաղ ճանապարհով լուծելու մեթոդին»:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment